TIME պարբերականը ներկայացրել է հանդիպումների համար գրառումներ կատարող լավագույն AI գործիքների ցանկ՝ ներառելով նաև հայկական Krisp-ը։
«Որպես մանրամասն նշում կատարելու համար գործիք մենք ընտրում ենք Krisp-ը՝ իր հետշ օգտագործման և մանրամասն նշումներ կատարելու հնարավորությունների համար», — գրում է պարբերականը։
Նշվում է, որ Krisp-ի առավելություններն են նաև պրեմիում հատկանիշներն ու մրցունակ գինը։
Պարբերականը ներկայացրել է նաև այլ մանրամասներ գործիքի հատկանիշներից․
- Krisp-ը ձայնագրում է հանդիպումները՝ օգտագործելով ձեր համակարգչի սեփական խոսափողը և բարձրախոսները, ինչը նշանակում է, որ կարիք չկա բոտ ավելացնել հանդիպումներին, որոնք կարող են շեղել մասնակիցների ուշադրությունը:
- Ստեղծում է ճշգրիտ ամփոփագրեր և արձանագրություններ հանդիպումների համար`ճանաչելով խոսողի ձայնը։
- Դեսքթոփ հավելվածն ունի վիջեթ, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ միացնել եւ անջատել նշում կատարելու ֆունկցիան, ինչպես նաև փոխել խոսափողի եւ բարձրախոսի կարգավորումները եւ տեսնել ու միանալ առաջիկա հանդիպումներին:
- Մեծաթիվ նշումներ ու ամփոփումներ է առաջարկում հավելվածի անվճար տարբերակը, իսկ պրոֆեսիոնալ պլանը՝ անսահմանափակ նշումների եւ ամփոփումների համար, ամսական ընդամենը 12 դոլար է։
Հայկական Krisp-ը արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որը հեռացնում է ֆոնային աղմուկը զանգերի ժամանակ՝ օգնելով բարելավել հաղորդակցությունն ու արդյունավետությունը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: