OpenAI-ի համահիմնադիրը լքում է ընկերությունը

Վերջին լուրերը
OpenAI-ի համահիմնադիրը լքում է ընկերությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ի համահիմնադիր և գլխավոր գիտնական Իլյա Սուցկևերը  լքել է ընկերությունը։ Այս մասին նա հայտնել է  X-ի իր գրառմամբ՝ նշելով, որ նոր նշանակալից աշխատանք է պատրաստվում իրականացնել:

Գիտնականը ընկերությունը լքում է այնտեղ գրեթե մեկ տասնամյակ գործունեություն ծավալելուց հետո:

«Տասնամյակ անց ես որոշում եմ կայացրել հեռանալ OpenAI-ից: Ընկերության հետագիծը ոչ այլ ինչ է, քան հրաշք, և ես վստահ եմ, որ OpenAI-ը կկառուցի AGI, որը և՛ անվտանգ է, և՛ շահավետ: Միասին աշխատելը պատիվ ու արտոնություն էր: Ես ոգևորված եմ նրանով, ինչը հաջորդում է սրան. մի նախագիծ, որն անձամբ ինձ համար շատ կարևոր է և որի մասին ժամանակին կկիսվեմ մանրամասներով», — նշել է Սուցկևերը:

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նույնպես գրառմամաբ արտահայտել է իր ափսոսանքը գիտնականի հեռանալու առթիվ, — «Սա շատ ցավալի է ինձ համար. Իլյան մեր սերնդի մեծագույն մտքերից մեկն է, մեր ոլորտի առաջնորդող լույսը և սիրելի ընկերը: Ես հավերժ երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ նա արեց այստեղ»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները