Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցը (EBAN) հայտարարել է ստարտափների հայտերի ընդունման մասին:
Սա հնարավորություն է գործնական կապեր ձեռք բերելու և միջազգային հրեշտակ ներդրողների առջև հանդես գալու։
Դիմել կարող են.
- Վաղ փուլի ստարտափներ՝ բոլոր ոլորտներից
- 150 հազար եվրոյից մինչև 2 միլիոն եվրո ներդրումների ակտիվ փուլում գտնվող ընկերություններ
- ԵՄ ստարտափներ, որոնք բիզնես են անում ԵՄ ցանկացած երկրում (հայկական ստարտափները նույնպես այս ցանկում են)
Դիմել հնարավոր է մինչև ապրիլի 15-ը։ Այլ մանրամասներ և հայտաձևը կգտնեք այստեղ։
Դիմելիս անհրաժեշտ է նշել ցանկացած հրեշտակ ներդրող կամ հրեշտակային ցանց, որից ներդրումներ եք ստացել:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները գտե՛ք այստեղ։