ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը

Վերջին լուրերը
ԿԲ-ն վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման, տեղեկանում ենք ԿԲ տարածած հայտարարությունից։

Ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները:

Այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա և հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող ծառայությունների ընդլայնված շարքից՝ առանց ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության։

Փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել բանկերին՝ տեղադրելու բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի գլխամասի և մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող այլ վայրերում ևս։ Վարկային կազմակերպությունները և փոխանակման կետերը ինքնասպասարկման սարքերով կկարողանան մատուցել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները:

Բացի այդ, վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրվել է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնել կանխիկի տրամադրման ծառայություններ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող սարքերն ունեն համապատասխան տեխնիկական և ծրագրային հնարավորություններ:

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կատարված փոփոխությունները կնպաստեն ֆինանսական ծառայությունների հասանելիության ավելացմանը և հանրության կողմից ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները