Սեմ Ալթմանը շատ քիչ մնաց գործազուրկ: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ OpenAI-ի նախկին ղեկավարը կմիանա Microsoft-ին: Նրան կմիանա նաև OpenAI-ի համահիմնադիր Գրեգ Բրեքմանը, ով ևս լքել էր ընկերությունը՝ Ալթմանի հետ միասին:
Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելան Ալթմանի նոր աշխատանքի մասին հայտնել է իր Թվիթերյան էջում: Նա հայտարարել է, որ ընկերությունը «նախկինի պես միտված է OpenAI-ի հետ համագործակցությանը» և «սպասում է այն հնարավորությանը, երբ կծանոթանա Էմեթ Շիրի և OpenAI-ի նոր ղեկավար անձնակազմի հետ՝ միասին աշխատելու համար»: Դրանով նա հաստատել է Շիրի՝ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակումը:
Ալթմանը և Բրոքմանը «գործընկերների հետ միասին» կգլխավորեն «արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների նոր խումբը»: Թե է՛լ ովքեր են տեղափոխվելու Microsoft, չի նշվում: Ալթմանը՝ Նադելայի գրառմանն ի պատասխան գրել է, որ «առաքելությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ OpenAI-ի նախկին ղեկավար Սեմ Ալթմանը երկու օր առաջ հեռացվել էր աշխատանքից տնօրենների խորհրդի որոշման, իսկ ավելին կարդացե՛ք այստեղ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: