Կազմակերպիչ՝ Triple S Ventures
Երբ` նոյեմբերի 18
Որտեղ` AUA Manoogian Hall
Միջոցառման մասին.
Triple S Ventures-ը Համաշխարհային ձեռներեցության շաբաթ 2023-ի (GEW) շրջանակներում կազմակերպում է պանելային քննարկում և վորքշոփ, որին կմասնակցեն հայ փորձառու ստարտափ հիմնադիրներն, ովքեր հաջողությամբ անցել են համաշխարհային հեղինակավոր աքսելերատորներ:
Հանդիպումը բաղկացած է լինելու երկու մասից՝ առաջինը՝ պանելային քննարկում, որտեղ ոլորտի ներկայացուցիչները քննարկելու են թոփ աքսելերատորներում հայտնվելու հնարավորությունները, առավելություններն ու թերությունները, և երկրորդը՝ պրակտիկ վորքշոփից, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան միջազգային աքսելերատորների դիմելու ընթացակարգի հետ, կկազմեն համապատասխան հայտադիմում և կստանան օգնություն իրենց փորձառությունն արդյունավետ կազմակերպելու համար։ Վորքշոփը կվարի Strategic Value Ventures-ի հիմնադիր գործընկեր Կարեն Գյուլբուդաղյանը, ով կկիսվի Berkeley SkyDeck աքսելերատորում հայտնվելու և հաջողելու անհրաժեշտ հմտություններով:
Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: