«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in
ICT)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC)
ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝
- Գերհամակարգիչներ,
- Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC),
- Ամպային տեխնոլոգիաներ,
- Մեծ տվյալներ։
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:
Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն հետևյալ անվճար դասընթացները՝
- “Cloud Computing and virtualization technologies”
Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24,
Գրանցվել կարող եք այստեղ - “Shell programming in Linux”
Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 2
Գրանցվել կարող եք այստեղ - “Introduction to Molecular Dynamics in HPC”
Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5
Գրանցվել կարող եք այստեղ - “Introduction to the first principles modeling in HPC”
Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 7
Գրանցվել կարող եք այստեղ
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։