Toon Expo 2023, Vol. 2-ի երկրորդ օրվա ընթացքում ուշադրության կենտրոնում ներդրումային գույքի առաջարկներն էին՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: Անշարժ գույքը ներդրման բավականին հետաքրքիր և հեռանկարային տարբերակ է, որը կարող է ապահովել ինչպես կայուն ընթացիկ եկամուտ՝ վարձակալության միջոցով, այնպես էլ ավելացնել կապիտալը երկարաժամկետում:
Ներդրումային գույքի շուկայի զարգացումներին էր նվիրված «Ներդրումային գույքի հեռանկարները Հայաստանում և արտերկրում» սեմինար հանդիպումը, որի մասնակիցները ներկայացրեցին նաև բավականին հետաքրքիր առաջարկներ:
Իսկ թե ինչ են առաջարկում ցուցահանդեսի ներդրումային գույք ներկայացնող ընկերությունները և ինչու՞ ներդրում կատարել անշարժ գույքի մեջ, դիտե՛ք How2B-ի պատրաստած հոլովակում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: