FAST հիմնադրամի Science and Technology Angels Network (STAN) հրեշտակ ներդրողների ցանցն ընդունում է փիթչինգի 14-րդ սեսիայի հայտեր:
Դիմել կարող են վաղ փուլում գտնվող ստարտափները, որոնք ներկայացնում են արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտը։
STAN-ը hայ հրեշտակ ներդրողների գլոբալ ցանց է, որը ներդրումներ է կատարում սաղմնային փուլում գտնվող ստարտափներում, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների նորարարությունները խթանելու վրա:
Ցանցը միավորում է 39 հայ գործարարների 7 երկրների ամենատարբեր ոլորտներից՝ բիոթեք, ճարտարագիտություն, ֆինանսներ և այլն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է։ Դիմել հնարավոր է այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։