Հայկական Softr-ը հարթակը ներկայացրել է Softr Universe նոր գործիքը, որը Product Hunt-ում պայքարում է «օրվա օրոդուկտ» դառնալու համար։
Softr Universe-ը նոր միջավայր է յուրաքանչյուրի համար՝ հայտնաբերելու, կիսվելու և օգտագործելու Softr համայնքի կողմից ստեղծված ձևանմուշները: Այն կատարյալ վայր է Softr-ի հմտությունները ցուցադրելու, բիզնեսի համար նոր պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու և լավագույն ծրագրավորողի ճանաչում ձեռք բերելու համար՝ առանց կոդավորման։
Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ։
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: