Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Armenian-Indian Center for Excellence in ICT
Մենկարկ՝ հունիսի 14
Տևողություն՝ 12 ժամ
Ձևաչափ՝ լսարանային /offline/
Որտեղ՝ AITC կենտրոն
Միջոցառման մասին․
Մեկնարկում է «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո իրականացվող անվճար դասընթացների շարքի «Կիբեռանվտանգություն» թեմայով դասընթացը։
Դասախոսությունը կվարի Ռոբերտ Թադևոսյանը` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի առաջատար ճարտարագետ, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Համակարգչային և ճանաչողական ցանցերի բաժնի գիտաշխատող, Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցի ցանցային ծառայությունների ադմինիստրատոր /ASNET-AM/:
Դասընթացի ընթացքում ներկայացվող թեմաները և այլ մանրամասներ հասանելի են այստեղ։
Դասընթացին կարող են մասնակցել գործող և ապագա (ուսանող) մասնագետներն, ովքեր ներգրավված են HPC միջավայրերի կառավարման, շահագործման և օգտագործման մեջ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ մասնագետներ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: