Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մենկարկ՝ հունիսի 10
Տևողություն՝ 1.5-2 ամիս
Ձևաչափ՝ առցանց
Միջոցառման մասին․
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)) հայտարարում է «Թվային մարքեթինգի» անվճար առցանց դասընթաց՝ հյուրընկալության բնագավառի երիտասարդ մասնագետների համար:
Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի 15-ից 29 տարեկան այն երիտասարդներն, ովքեր ներգրավված են հյուրընկալության ոլորտում՝ որպես հյուրատների, հյուրանոցների, ռեստորանների ղեկավարներ, մարքեթինգի մասնագետներ և/կամ սոցիալական մեդիայի պատասխանատուներ։
Դասընթացի շրջանակում մասնակիցները կսովորեն․
- Իրականացնել թվային մարքեթինգ ինտերնետ տիրույթի տարբեր հարթակներում
- Ստեղծել բովանդակություն թվային հարթակների համար
- Ստուգել և վերլուծել արդյունքները՝ օգտագործելով 15+ գործիքներ
Դասընթացի թեմաներն են․
- Որոնման օպտիմալացման ընդհանուր գաղափար
- Բովանդակային մարքեթինգ
- Սոցիալական և մեդիա մարքեթինգ
- CRM համակարգ, Email մարքեթինգ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 4-ը գրանցվել այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: