ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները 2023թ. առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները 2023թ. առաջին եռամսյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական Եկամուտների կոմիտեի՝ 2023թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 65 ընկերություն: Թիվը հաշվել է Modex գործակալությունը՝ ներառելով ոլորտի միայն այն ընկերություններին, որոնց շրջանառության 50%-ից ավելին առաջանում է հենց ՏՏ ոլորտի ապրանքներից և ծառայություններից:

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները 2023 թվականի առաջին եռամսյակում պետբյուջեի համար ապահովել են շուրջ 17.3 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 5%-ը։ Հարկ է նշել, որ ամբողջ 2022թ. ոլորտի վճարած հարկերի հանրագումարը կազմել էր 51 մլրդ դրամ, ու 2023թ. առաջին եռամսյակում արդեն ապահովվել է նախորդ տարվա ցուցանիշի 1/3-ը:

ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները 2023թ. առաջին եռամսյակում
ՏՏ ոլորտի 20 խոշորագույն հարկ վճարողները

Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համեմատ կտրուկ առաջընթաց է գրանցել Veeam Armenia ընկերությունը, որը միայն 2022թ. էր գրասենյակ բացել Հայաստանում: Այս ընկերությունը բյուջե է վճարել 1,7 մլրդ դրամ:

Նման դասակարգմամբ ցանկում չեն ներառվել «Սոֆթ կոնստրակտ» /19/ և «Դիջիթեյն» /44/ ընկերությունները, որոնք Հայաստանում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից են: Այս երկու ընկերություններն էլ առաջին եռամսյակում բյուջե են վճարել համապատասխանաբար 2,3 մլրդ և 1,3 մլրդ դրամ հարկ:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները