Հայկական Stylebit ստարտափն այսօր պայքարում է Product Hunt-ում «Օրվա պրոդուկտ» դառնալու համար:
Քվեարկե՛ք Stylebit-ի օգտին՝ անցնելով հղումով:
Stylebit-ը թիմ աշխատանքի և համագործակցության կառավարման գործիք է: Այն թույլ է տալիս կիսվել գաղափարներով, ավտոմատացնել առաջադրանքների ստեղծման ու կիսման գործընթացը, մշակել դիզայնի ռազմավարություն և ապահովել դիզայնի գործընթացի ողջ շղթայի համակարգվածությունը:
Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ
Ստարտափի հիմնադիրները Խաչատուր Վիրաբյանը, Մովսես Սապոնջյանը և Հովհաննես Ղևոնդյանն են: Ստարտափի վրա սկսել են աշխատել 2018 թվականից և ներկա տարբերակը թողարկել նախորդ տարի:
Stylebit-ը նախասաղմնային փուլում ներդրումներ է ներգրավել Formula VC և BigStory վենչուրային ֆոնդերից:
Ստարտափի մասին նորություններին հետևե՛ք նրանց ԼինքդԻնում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։