SADA-ն ստացել է Google Cloud Partner առավելության ծրագրի 10-րդ մասնագիտացումը

Վերջին լուրերը
SADA-ն ստացել է Google Cloud Partner առավելության ծրագրի 10-րդ մասնագիտացումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SADA-ն դարձել է Google Cloud Partner առավելության ծրագրի Տվյալների կենտրոնի արդիականացման մասնագիտացման (DCM) գործընկեր: Ստացվում է՝ SADA-ն է Google Cloud-ի մեկնարկման 5 գործընկերներից մեկն է աշխարհի մասշտաբով, որը վաստակել է այս նոր՝ DCM մասնագիտացումը:

«Այս կոչմանը հասնելու փաստը հաստատում է մեր հաճախորդների հանդեպ ստանձնած պարտավորությունը՝ դառնալ Google Cloud-ի ծառայությունների առաջին և լավագույն մատակարար-գործընկերներից մեկը։ Մեր հաճախորդները և գործընկերները կարող են վստահ լինել, որ SADA-ն կշարունակի տրամադրել լավագույն մասնագիտական ծառայությունները և տեխնիկական փորձը։ Իրենց աշխատանքի համար կարևոր թվային փոխակերպումը լավ ձեռքերում է, երբ նրանք աշխատում են մեզ հետ՝ Google Cloud-ի հզորությունն օգտագործելու համար»,- նշել է SADA-ի Նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Google Cloud Partner առավելության ծրագրի նպատակն է Google Cloud-ի հաճախորդներին ապահովել գործընկերներով, որոնք ձեռք են բերել տեխնիկական հմտություններ և հաջողություններ՝ մասնագիտացված լուծումների և ծառայությունների մատուցման ոլորտներում:

«Որպես DCM մասնագիտացման մեկնարկման գործընկեր, SADA-նպարտավորություն է ստանձնում հաճախորդներին աջակցել իրփորձառությամբ` ամպային տիրույթում հաջողության հասնելու համար: Մենք ուրախ ենք աշխատել միասին՝ օգնելու կազմակերպություններին հաջողության հասնել թվային փոխակերպման գործում»,- նշել է Google Cloud-ի Գործընկերների տարբերակման համաշխարհային ղեկավար Դերիք Թոմփսոնը:

Հիշեցնենք, որ SADA-ն ունի Google Cloud-ի 10 մասնագիտացումներ։ Ընկերությունը 5 տարի անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի «Տարվա գործընկեր», գրանցել է բազմաթիվ այլ նվաճումներ, ներառյալ՝ Google Cloud-ի «Վաճառքների գծով Տարվա գործընկեր Հյուսիսային Ամերիկայում», 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները