Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես անձնական հարստության ամենամեծ կորուստ արձանագրած մարդ։
Տարբեր գնահատականներով՝ գործարարը կորցրել է 182 միլիարդից մինչև 200 միլիարդ դոլար։ Forbes-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը 2021-ին 320 մլրդ դոլարից նվազել է մինչև 138 մլրդ դոլար, որի հիմնական պատճառը Tesla-ի բաժնետոմսերի գնի 65%-ով անկումն է։
Իլոն Մասկը զիջել է առաջատարի դիրքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում
2022-ի վերջին շաբաթվա ընթացքում ընկերությունը կորցրել է 85 մլրդ դոլար։ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 390 մլրդ, թեև դեռ անցյալ տարվա հունվարին այն գնահատվում էր 1,2 տրիլիոն դոլար, գրում է Financial Times-ը։ Միլիարդատիրոջ կարողության վրա ազդել է նաև Twitter-ի 44 միլիարդ դոլարով գնումը։
Միլիարդատիրոջ կարողության կորուստը գերազանցում է նախկին ռեկորդը՝ 58,6 մլրդ դոլար, որը պատկանում էր ճապոնացի ձեռնարկատեր Մասայոշի Սոնին, ում կարողությունը 2000թ. փետրվարին գնահատվում էր 78 մլրդ դոլար, իսկ հուլիսին այն նվազել էր մինչև 19,4 միլիարդ դոլար:
Իլոն Մասկի կարողությունը 2022-ին նվազել է 140 մլրդ դոլարով. Bloomberg
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: