ԻննոԻջևան ծրագրի շրջանակներում հունվարի 15-ից կմեկնարկի ինկուբացիոն ծրագիր, հայտնում է ԱՏՁՄ-ն։
Ինկուբացիոն փուլերը կմեկնարկեն հետևյալ ոլորտներում.
- բարձրարժեք գյուղատնտեսություն
- սննդի վերամշակում
- զբոսաշրջություն
Ինկուբացիոն փուլերը նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր`
- ցանկանում են ստեղծել ստարտափ, սակայն չունեն գաղափար
- ունեն գաղափար, ցանկանում են հավաքել թիմ եւ ստարտափ ստեղծել
- ունեն գաղափար և ստարտափ
- ուզում են ներգրավվել թիմում և միանալ ստարտափի
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել այս հայտադիմումը։
ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, ԱՏՁՄ-ի և COWO-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։