Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի փիչինգ միջոցառման հայտերը բաց են

Վերջին լուրերը
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի փիչինգ միջոցառման հայտերը բաց են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ AICA
Երբ՝
 դեկտեմբերի 17
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20

Միջոցառման մասին

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի 15-րդ փինչինգ միջոցառումը կկայանա դեկտեմբերի 17-ին։

Ձեռնարկատերերն, ովքեր ցանկություն ունեն մասնակցել փիչինգ միջոցառմանը, կարող են ուղարկել իրենց pitch deck-երը, բիզնես պլաններն ու գործարար ամփոփագրերը հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։

Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձևակերպել իրենց առաքելությունը, պրոդուկտը, շուկան և ապագան։

Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը և այլն:

Ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն: Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն կունենան միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները։

Ոլորտային տեսանկյունից սահմանափակում չկա, սակայն ընկերությունները պետք է բավարարեն հետևյալ 2 պահանջներին՝

  • Դիմորդների նվազագույն ընդհանուր ներդրումների դիտարկվող չափը պետք է լինի $25,000
  • Բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները