Հայ հիմնադիրների կողմից ստեղծված Big Story վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել ևս 2 ստարտափներում, հայտարարել է ֆոնդի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
Ներդրումներ են ստացել Prelaunch.com և Stylebit. ստարտափները։ Prelaunch.com-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստարտափներին փորձարկել գաղափարի կենսունակությունն ու պահանջարկը՝ իրական օգտագործողների կարծիքների ու արձագանքի հիման վրա։ Stylebit.io-ն հարթակ է, որը թույլ է տալիս ինտեգրել դիզայն համակարգը միացյալ աշխատանքային հոսքում և միաժամանակ աշխատելու հնարավորություն տալ ամբողջ թիմին։
«Մենք ներդրում ենք անում, միայն երբ հավատում ենք, որ իդեան աշխարհի մակարդակով մրցակցային է, կարող է մեծ բան դառնալ և նրա հետևում լայն աշխարհայացքով, նպատակասլաց, կարգապահ թիմ է։ Ամենաուրախանալին այն է, որ այսպիսի թիմերը արագ տեմպով շատանում են Հայաստանում»,- նշել է Դավիթ Բաղդասարյանը։
Այս ներդրումից հետո Big Story-ի ներդրումային պորտֆելը հասավ 9 ստարտափի, որոնց թվում են Docus, Zoomerang, BlueQubit, Sleep Doctor, WildLearner, ProdMap, Mythrill ընկերությունները։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։