Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն

Վերջին լուրերը
Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Յոթ հոգի Երևանից, ևս երկուսը` Հնդկաստանից: Docus-ն իր ինը հոգանոց համեստ թիմով preseed round-ը փակում է կես միլիոն դոլարով, որի մեծ մասը ներգրավել են Formula VS-ից ու հայկական BigStory-ից: Հրեշտակ ներդրողներից նույնպես օժանդակել են:

Դժբախտ դեպքը՝ գաղափարի աղբյուր

Գևորգն ու Ռոբերտը երկար տարիներ Մոսկվայում սովորելուց, այնուհետև սեփական բիզնեսը ստեղծելուց հետո, անցյալ գարնանը որոշեցին տեղափոխվել Երևան: Փնտրտուքների ճանապարհին էին, երբ նրանցից մեկի բարեկամին Հայաստանում չկարողացան ճիշտ ախտորոշում տալ ու երեք ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նա մահացավ: Նույն ժամանակահատվածում, երկրորդ դեպքը պատահեց մեկ այլ բարեկամի հետ, ում կրկին չէին կարողանում ախտորոշել:

- Advertisement -
Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն

«Այս անգամ մեր ընկերները իրեն և բուժող բժշկին կապեցին մի ֆրանսահայ բժշկի հետ, ու երկու բժիշկները համատեղ կարողացան հասկանալ խնդիրը, հիվանդությունն ախտորոշեցին ու բուժեցին այդ մարդուն: Այդտեղից միտքն առաջ եկավ, հիշեցինք, որ բոլորս բախվել ենք այդպիսի խնդրին: Երբ մեր բարեկամներից որևէ մեկի մոտ առողջական ինչ-որ խնդիր է առաջանում, մենք Գերմանիայից, Ֆրանսիայից կամ այլ զարգացած երկրից փորձում ենք որևէ մասնագետ գտնել՝ ծանոթ-բարեկամների միջոցով: Դրանից հետո ուղարկում ենք բժշկական բոլոր փաստաթղթերը ու շարունակում բուժման հետագա ընթացքը»,- պատմեց Docus-ի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյանը:

Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն
Docus-ի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյան

Նրա խոսքով, Հայաստանը, լինելով զարգացող երկիր, շատ հաճախ բախվում է այս խնդրին: Ու այս խնդիրն ակտուալ է բոլոր զարգացող երկրներում: Հենց այստեղ համահիմնադիրները որոշեցին զարգացած երկրների բժիշկներին կապել զարգացող երկրի պացիենտների հետ:

«Հետագայում, երբ մի փոքր ավելի խորացանք, հասկացանք, որ կապելով զարգացած երկրի բժշկին պացիենտի հետ, ևս երկու խնդիր է առաջանում: Առաջինը իրավաբանական մասն է, որովհետև շատ երկրներում օրենք կա հեռահար բժշկության մասին, ըստ որի հեռահար բժշկությամբ է զբաղվում բժիշկը պարտավոր է ունենալ պացիենտի երկրի բժշկական լիցենզիա:

Երկրորդ խնդիրը. ենթադրենք կապեցինք բժշկին ու պացիենտին, և բժիշկն ախտորոշեց, ապա ի՞նչ պիտի անի պացիենտն այդ կարծիքի հետ: Այդտեղ երկու ճանապարհ է բացվում՝ կամ մեկնել բուժվելու հենց այդ բժշկի մոտ, ինչը ենթադրում է մեծ ծախսեր, կամ եվրոպացիա բժշկի կարծիքը վերցնել ու գնալ իր հայաստանյան բուժող բժշկի մոտ, բայց այստեղ էլ այդ կարծիքը կարող է թերահավատորեն ընդունվել կամ պարզապես մերժվել»,- պատմեց Ռոբերտ Սարգսյանը:

Խորը վերլուծելուց հետո հասկացան, որ տարբերակներից իդեալականն այն է, որ զարգացած երկրի բժշկին կապեն զարգացող երկրի հիվանդի բժշկի հետ ու այդպես սկսեն միասին աշխատել:

«Մենք դեռ նոր ենք ու նախնական շուկան Հնդկաստանն է, կապում ենք այդ երկրի պացիենտներին զարգացած երկրի բժիշկների հետ: Պլատֆորմի պատրաստումը սկսել ենք մոտ վեց ամիս առաջ, այժմ այն պատրաստ է օգտագործման: Մեզ են միացել ավելի քան 120 բարձր որակավորում ունեցող բժիշկներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից: Հնդկաստանից արդեն ութ հոսպիտալ է մեզ միացել»,- ասաց Ռոբերտ Սարգսյանը:

Հիմնադիրները կենտրոնացել են Հնդկաստանի վրա ու առաջիկայում կկենտրոնանան հենց այստեղ: Պատճառներից մեկն այն է, որ այդ երկրում մեծ շուկա կա, հիվանդները շատ են, պատճառներից երկրորդը ու թերևս առանցքայինն այն է, որ բնակչությունը հիմնականում անգլախոս է: «Բժշկական ոլորտում, կարծիք տրամադրելիս մի բառը կարող է եղանակ փոխել»,- ասում է Ռոբերտ Սարգսյանը: Այս փուլում, դեռևս բժիշկներին սովորեցնում են, թե ինչպես օգտվել կայքից:

Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն

Ռազմական ԱԹՍ-ներից մինչև փոստային առաքման «հեղափոխություն». Հայկական անօդաչուներ՝ Airworker-ից

Ինչպես է աշխատում Docus-ը

«Քանի որ հոսպիտալներին տրամադրում ենք SaaS ծառայություն, հոսպիտալները ստանում են հասանելիություն մեր պլատֆորմ ու պլատֆորմի բժշկական փորձագետներին, որով իրենք կապում են պացիենտի լոկալ բժշկին, ենթադրենք՝ Գերմանիայի բժշկի հետ, ու իրար հետ համատեղ փորձում են հասկանալ, թե որն է լավագույն բուժումը պացիենտի համար: Ընդ որում, պացիենտը մտնում է կայք, տեսնում է բժշկի ամբողջ կենսագրությունը՝ որտեղ է սովորել, ինչ հոդվածներ ունի, և հիմնվելով ինֆորմացիայի վրա՝ արդեն ընտրում է, թե որ բժշկի հետ է ուզում շարունակել իր բուժումը»,- պատմեց Ռոբերտ Սարգսյանը:

Պլատֆորմում ներբեռնվում է պացիենտի բժշկական ամբողջ պատմությունը, և պացիենտի ընտրությունից հետո, տվյալ բժշկին ծանուցում է ուղարկվում: Բժիշկը ստանում է ծանուցում, որ ունի հարցում, մտնում է իր պրոֆիլի հաշիվ և նայելով պացիենտի պատմությունը, որոշում է՝ շարունակել աշխատել, թե՞ լրացուցիչ անալիզ պահանջել: Արդեն տեղի բժիշկը թարմացնում է ինֆորմացիան ու Եվրոպայի կամ Ամերիկայի բժիշկը գրավոր կամ տեսազանգով եզրակացություն է տալիս պացիենտի լոկալ բժշկին: Վերջնական գրավոր պատասխանին կամ տեսանյութին հասանելիություն կարող է տալ միայն լոկալ բժիշկը:

Ծառայությունը հիվանդների համար անվճար է, նրանք կվճարեն Եվրոպայի կամ Ամերիկայի բժշկի կոնսուլտացիոն արժեք: Docus-ին գումար կվճարեն միայն այն հոսպիտալները, որոնք կմիանան պլատֆորմին ու կփորձեն հասանելիություն ունենալ:

Բժշկական ոլորտներից շեշտը դրել են օնկոլոգիայի, նեվրոլոգիայի, կարդիոլոգիայի, ռադիոլոգիայի վրա: Խնդիրը այս տեսանկյունից լուծելու հարցում Docus-ն աշխարհում առաջինն է: Հիմնադիրների գլխավոր նպատակն այն է, որ հոսպիտալները լինեն մաքսիմալ ուրախ ու երջանիկ՝ Docus-ին միանալուց հետո:

«Ասում են՝ երբ նոր ստարտափ ես սկսում, հաստատ Չինաստանում ինչ-որ մեկն արդեն անում է: Ինչքանով մենք ենք տեղյակ, անգամ Չինաստանում չկա: Դա մի կողմից շատ մոտիվացնող է, քանի որ ստեղծում ես մի բան, որն աշխարհում առաջինն է, մյուս կողմից էլ բերում է շատ խնդիրների ու տարբեր հարցերի պատասխաններ փնտրելուց դու փորձում ես «թևերդ քշտես» ու ինքդ մտնես խնդրի մեջ՝ գտնելով լուծում: Հակառակ դեպքում, երբ ունես ինչ-որ բիզնես կամ ստարտափ, որտեղ կան մրցակիցներ ու դու նոր ես, հաստատ մրցակիցներն ավելի շատ են այդ ոլորտում, ավելի լավ են տիրապետում խնդրին ու ավելի օպտիմալ լուծումներ են գտնում»,- կարծում է Ռոբերտ Սարգսյանը:

Հնդկաստանում կայանալուց ու զարգանալուց հետո, Docus-ը հասանելի կլինի նաև պացիենտների ու արտասահմանցի բժիշկների համար:

Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները

Ինչո՞ւ ոչ Հայաստանում

«Մենք մեծ ցանկություն ունեինք սկսել Հայաստանից, բայց ստարտափի աճի հինական գրավականը ներդրումներն են, իսկ ներդրողներն ունեն մի քանի կրիտերիաներ՝ որոշումներ կայացնելու համար, հիմնականներից մեկը շուկան է, որի հիման վրա աշխատում է ստարտափը: Ցավոք սրտի, ներդրողի համար Հայաստանի շուկան այդքան էլ գրավիչ չէ, փոքր է, այդ իսկ պատճառով, որոշեցինք առաջին շուկան ընտրել Հնդկաստանը՝ երկարաժամկետ ստրատեգիայում, ամեն ինչ այնտեղ սովորելուց հետո, ենթադրում ենք տարածվել մի քանի երկրում՝ այդ թվում Հայաստանում»,- ասաց Docus-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն՝ Գևորգ Նազարյանը:

Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն
Docus-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Գևորգ Նազարյան

«Վերջերս մեր հրեշտակ ներդնողներից մեկը, ով ուներ հստակ որոշում՝ ներդրումներ չանել բժշկական ոլորտում, այժմ պատրաստվում է փոքր ներդրում կատարել: Հիմնավորումը եղել էր իր անձնական պատմությունը: Մեզ զանգել էր հիվանդանոցից, ու պատմեց, որ մեկ շաբաթ առաջ, շատ հնարավոր է, ողջ չլիներ: Վատ էր զգացել, գնացել էր հիվանդանոց, սխալ ախտորոշում էին տվել, որի հիման վրա երկար ժամանակ բուժել էին ու վիճակն ավելի էր բարդացել: Այնուհետև ծանոթների շնորհիվ կապվել էին մի եվրոպացի բժիշկի հետ, դեղ էր նշանակել ու ներարկելուց հետո ոտքի էր կանգնել: Դրանից հետո կայացրել է որոշում Docus-ում ներդրում կատարել, քանի որ սա այն հարթակն է, որի օգնությամբ բազմաթիվ կյանքեր կփրկվեն»,-ավարտում է պատմությունը Գևորգը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները