Միանգամից 3 հնարավորություն ձեռներեցությամբ հետաքրքրվածների համար EPIC-ից

Վերջին լուրերը
Միանգամից 3 հնարավորություն ձեռներեցությամբ հետաքրքրվածների համար EPIC-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնն ընդունում է հայտադիմումներ մի շարք ծրագրերի համար, որոնք նախատեսված են ինչպես անհատների, այնպես էլ ստարտափ թիմերի համար։

Ստորև ներկայացնում ենք առաջարկվող ծրագրերի մասին կարճ տեղեկություն և յուրաքանչյուրի դիմելակարգը՝

STRIVE

STRIVE ծրագիրը 10-շաբաթյա նախաինկուբացիոն կրթական ծրագիր է՝ նախատեսված 20-35 տարեկան անհատների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ձեռներեցության ոլորտին, զարգացնել իրենց նորարարական մտածելակերպը, ստեղծագործ և քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողությունները։

- Advertisement -
Միանգամից 3 հնարավորություն ձեռներեցությամբ հետաքրքրվածների համար EPIC-ից

Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար կամ թիմ ունենալը:

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտադիմումն այստեղ մինչև օգոստոսի 28-ը։ Ծրագրի այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

EPIC JAM

EPIC Jam-ը գաղափարների երկօրյա մարաթոն է, որի հիմնական նպատակը ստեղծարար լուծումներ առաջարկելն է ներկայացված խնդիրներին, որոնք ունեն ստարտափ դառնալու մեծ ներուժ։ Այն նախատեսված է անհատների համար, ովքեր պատրաստ են ընտրել խնդիրը, կազմել թիմ և 2 օր անընդմեջ աշխատել դրա շուրջ։ Առաջարկված ամենալավ լուծումները կարժանանան մրցանակների։

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտադիմումն այստեղ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 27-ը, մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

EPIC ինկուբացիոն ծրագիր

EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարի փուլում գտնվող ստարտափները հնարավորություն են ստանում ձեռք բերել զարգացման փորձված գործիքներ, բացահայտել հաճախորդներին, ծանոթանալ հայկական և միջազգային շուկաների հետ և դառնալ ստարտափ էկոհամակարգի մասնիկ։

Ծրագիրը նախատեսված է ստարտափ թիմերի համար, ովքեր ունեն նորարարական գաղափար և մտադիր են այն վերածել բիզնեսի։

Դիմումները հարկավոր է լրացնել այստեղ մինչև սեպտեմբերի է 17-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վերոնշյալ ծրագրերին կարող են դիմել բոլոր ցանկացողները. ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ լինելը պարտադիր պայման չէ: Ծրագրերի անցկացման լեզուն անգլերենն է։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն (EPIC) օգնում է բացահայտել նոր բիզնես գաղափարներ ունեցող ուսանողներին՝ տրամադրելով նրանց բազմակողմանի աջակցություն իրենց ստարտափները հիմնելու և դրանք զարգացնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները