13-րդ աշխատավարձ՝ առասպե՞լ, թե՞ իրականություն. Ինչպե՞ս այն ճիշտ կիրառել որպես աշխատակիցների խրախուսման գործիք

13-րդ աշխատավարձ. բոլորն են ցանկանում, քչերն են ստանում․․․
Այն ամենը, ինչ վերաբերում է լրացուցիչ վարձատրությանը, միշտ էլ հետաքրքիր է: Եթե Ձեզ էլ է հետաքրքրում, թե ի վերջո ի՞նչ է 13-րդ աշխատավարձը, ու՞մ և ինչի՞ համար է վճարվում, ինչպե՞ս է հաշվարկվում և ինչպես կարելի է այն օգտագործել աշխատակիցներին խրախուսելու համար, ուրեմն այս հոդվածը Ձեզ օգտակար կլինի։

Ի՞նչ է 13-րդ աշխատավարձը․ մի փոքր պատմական ակնարկ

Շատերը կարծում են, որ 13-րդ աշխատավարձը ֆիքսված վճարում է, որի իրավունքը բոլորն ունեն։ Բայց իրականում այդպես չէ։ «13-րդ աշխատավարձ» հասկացությունը եկել է խորհրդային տարիներից։ Այսպես էին անվանում այն «մրցանակը», որով ղեկավարությունը պարգևատրում էր աշխատակիցներին՝ աշխատանքում ունեցած ձեռքբերումների համար։

Սովորաբար այս «մրցանակը» հավասար էր ամսական աշխատավարձին, ինչից էլ եկել է 13-րդ աշխատավարձ անվանումը։ Այս հասկացությունը չեք հանդիպի հաշվապահական հաշվառման ոլորտին առնչվող գրականության մեջ կամ աշխատանքային օրենսդրության մեջ. այն խոսակցական արտահայտություն է, ոչ թե տերմին։

13-րդ աշխատավարձը յուրահատուկ տարեկան պարգևավճար է, որը սովորաբար հավասար է ամսական աշխատավարձին և վճարվում է Ամանորից առաջ։

Ու՞մ/ինչի՞ համար է վճարվում

Խորհրդային Միության ժամանակաշրջանից հայտնի դարձած 13-րդ աշխատավարձը պարտադիր էր բոլորի համար։ Սակայն այժմ այն պարտադիր չէ, որևէ կերպ չի կարգավորվում աշխատանքային օրենսդրությամբ. վճարել թե ոչ՝ որոշում է գործատուն։ Աշխատակիցների համար սա պարգևատրում է, իսկ գործատուների համար խրախուսման լավ միջոց։ Ավանդույթի ուժով՝ այն շատ հաճախ շարունակում է տարածված է պետական ​​կառույցների շրջանում։

Ինչպե՞ս է կարգավորվում 13-րդ աշխատավարձը

Նորից նշենք, որ 13-րդ աշխատավարձը որևէ կերպ օրենսդրությամբ չի կարգավորվում, հետևաբար չկան հաշվարկման և վճարման միասնական կանոններ։ Յուրաքանչյուր գործատու ինքն է որոշում՝ ում, ինչի համար, ինչքան, ինչպես վճարել 13-րդ աշխատավարձ:

Սակայն պետք է նշել, որ այս հարցերի պատասխանը կարող է ի սկզբանե ամրագրվել անհատական կամ կոլեկտիվ պայմանագրերում։ Կոլեկտիվ պայմանագրում կարող է տեղ գտնել ընկերության աշխատակիցների խրախուսման համակարգի մասին, մասնավորապես․

  • Խրախուսման չափը՝ կախված առաջադրանքների կատարումից,
  • Խրախուսման վճարման հաճախականությունը և ժամկետները,
  • Հաշվարկի մոտեցումը և կարգը:

Կոլեկտիվ պայմանագրում վերը նշված տեղեկատվության առկայությունն առավել թափանցիկ է դարձնում խրախուսման համակարգը աշխատակիցների տեսանկյունից և հեշտացնում է ընկերության ղեկավարության գործը։

Ի դեպ՝ ստուգե՛ք թե ինչքան է կազմելու Ձեր մաքուր աշխատավարձը 2023-ին՝ How2B-ի հաշվիչի օգնությամբ։

Cartoon Money GIF - Find & Share on GIPHY

Որտեղի՞ց է վճարվում 13-րդ աշխատավարձը

Շատ դեպքերում գործատուներն օգտագործում են նախորդ ֆինանսական տարվա չբաշխված շահույթի միջոցները: Բացի այդ՝ հաճախ ընկերությունների ղեկավարությունը կարող է ստեղծել հատուկ պահուստաֆոնդ, որպեսզի խրախուսի լավագույն աշխատակիցներին:

13-րդ աշխատավարձ կարող է վճարվել ցանկացած ժամանակահատվածում, բայց ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ այն սովորաբար վճարվում է Ամանորին ընդառաջ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հրաշքներ լինում են և Ամանորին դրանք կատարվում են ։)

Որքա՞ն պետք է լինի 13-րդ աշխատավարձի չափը

ՀՀ գործող օրենսդրությունը սահմանում է նվազագույն աշխատավարձի չափը, սակայն 13-րդ աշխատավարձի պարագայում չկա նվազագույն կամ առավելագույն շեմ, ավելին՝ չկա հաշվարկման
միասնական կարգ։

Որքա՞ն պետք է վճարել․ թերևս ամենահետաքրքիր մասը․
Այս հարցի պատասխանը ղեկավարությունն է որոշում, սակայն որպես կանոն, 13-րդ աշխատավարձը հաշվարկելիս հաշվի են առնվում․

  • աշխատողի որակավորումը,
  • աշխատանքային փորձը,
  • տվյալ ընկերությունում աշխատանքային փորձը,
  • աշխատանքի արդյունավետությունը,
  • աշխատանքային տարվա ընթացքում ունեցած հաջողությունները:

Հաշվարկման առավել տարածված եղանակներն են՝

  • Ֆիքսված գումար, որը սովորաբար հավասար է ամսական աշխատավարձին։ Նպատակահարմար է կիրառել ֆիքսված աշխատավարձով աշխատող աշխատակիցների համար, որոնց աշխատավարձը տարվա ընթացքում չի փոփոխվել կամ փոփոխությունը ոչ այնքան էական է եղել։
  • Միջին աշխատավարձ, որը կարելի է հաշվարկել որպես տարվա ընթացքում վճարված աշխատավարձի միջին թվաբանական։ Նպատակահարմար է կիրառել այն աշխատակիցների պարագայում, որոնց ամսական աշխատավարձը կարող է ֆիքսված չէ և կախված աշխատանքի կատարողականից և արդյունքներից։
  • Աշխատավարձի մի մասը։ Այս պարագայում սահմանվում է ամսական աշխատավարձի նկատմամբ որոշակի տոկոս, որն էլ վճարվում է որպես 13-րդ աշխատավարձ։ Այս եղանակն առավել ընդունելի է այն գործատուների համար, որոնք ունեն սահմանափակ դրամական միջոցներ, բայց միևնույն ժամանակ ցանկանում են խրախուսել իրենց աշխատակիցներին։
  • Ընկերության արդյունքների վրա հիմնված պարգևավճար։ Այս պարագայում սահմանվում է դրույք, որը հիմնված է ընկերության որևէ ցուցանիշի կամ ցուցանիշների վրա (հիմնականում՝ ֆինանսական), օրինակ՝ զուտ շահույթ: Այս մեթոդը ենթադրում է, որ ընկերության աշխատակիցներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ընկերության զարգացման և առաջխաղացման վրա։
  • Միջին աշխատավարձի վրա հիմնված դրույք, որը կարող է հիմնվել փաստացի աշխատած ժամերի և յուրաքանչյուր աշխատակցի համար յուրաքանչյուր ամսվա վճարումների վրա: Արդյունքում, կկիրառվի համամասնություն ըստ աշխատած ժամանակահատվածի։ Այս մեթոդի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել տարվա ընթացքում աշխատավարձի բարձրացումները, եթե այդպիսիք եղել են։
  • Աշխատակիցների ցուցաբերած արդյունքների հիման վրա։ Այս մեթոդը ենթադրում է որոշակի ցուցանիշների և դրանց հաշվարկման կարգերի սահմանում, որի արդյունքում յուրաքանչյուր աշխատակից ստանում է գնահատական (կարող են սահմանվել տարեկան KPI-ներ), ինչի հիման վրա էլ ձևավորվում է 13-րդ աշխատավարձը։ Այս մեթոդը մոտիվացիոն լավ գործիք է, որը ստիպում է աշխատակիցներին հիմնվել իրենց կատարողականի վրա և ձգտել առավելագույնին։

Մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, որոնք բխում են ընկերության նպատակներից, ֆինանսական ռեսուրսներից, գործունեության ոլորտից, ինչպես նաև HR բաժնի առջև դրված խնդիրներից։ Մոտիվացիոն պարգևավճարի տրամադրումը, որը պետք է հիմնվի KPI-ների վրա, բավականին ծավալուն և աշխատատար պրոցես է, որը սակայն նպաստում է թափանցիկ խրախուսման համակարգի ներդրմանը և մոտիվացիոն լուրջ գործիք է ղեկավարության համար։

Ինչ պետք է հաշվի առնել 13-րդ աշխատավարձը սահմանելիս

Աշխատողի համար 13-րդ աշխատավարձը նյութական մոտիվացիայի տարբերակ է, որը բավականին տարածված է, և շատերը սպասում են ցանկալի պարգևավճարին։

Սակայն, բիզնեսի համար դա շատ կարևոր որոշում է, որը պատշաճ մոտեցում է պահանջում: Չպետք է կարծել, որ 13-րդ աշխատավարձի միայն առկայությունը լուծում է բոլոր խնդիրները։ Այն կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել։ Զարմանալի՞ է… Բայց իրականում լավ չմշակված պարգևատրման համակարգը կարող է դժգոհություններ առաջացնել, ու ոչ միայն չնպաստել մոտիվացիայի աճին, այլև դառնալ ներքին լարվածության աղբյուր կոլեկտիվում։ Հետևաբար գործատուն պետք է մանրակրկիտ ներկայացնի այն բոլոր գործոնները, որոնք ազդել են պարգևատրման որևէ մոդել ընտրելիս։ Այն պետք է հնարավորինս թափանցիկ լինի:

Գործատուի համար 13-րդ աշխատավարձը նյութական մոտիվացիոն արդյունավետ գործիք է, որը կօգնի հաջողությամբ իրականացնել կառավարման պրոցեսը, խրախուսել լավագույն աշխատողներին։ Խրախուսման մեխանիզմների կիրառումը կխթանի աշխատակիցներին ձգտել առավելագույնին։ Բայց մյուս կողմից պետք է ճիշտ գնահատել իրավիճակը, որովհետև, եթե կոլեկտիվ պայմանագրում սահմանված է 13-րդ աշխատավարձի վճարում և գործատուն չի կատարում պայմանագրով սահմնաված իր պարտականությունները, աշխատակիցը կարող է դիմել դատարան։

Ի դեպ, 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի քանի փոփոխություններ, որոնց արդյունքում Ձեր մաքուր աշխատավարձի չափը կարող է փոփոխվել: Հաշվարկե՛ք Ձեր աշխատավարձը ստորև:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Կարդացեք նաև