Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից

«Մարդիկ մեծ ուժ ունեն։ Մի՛ խլեք դա նրանցից»: Այսպես է Նեթֆլիքսի կազմակերպական մշակույթին նվիրված գրքում նշում Նեթֆլիքսի կազմակերպական մշակույթը ստեղծողներից մեկը՝ մարդկային ռեսուրսների բաժնի նախկին ղեկավար Փեթիկ ՄքՔորդը:

Մարդիկ ստեղծում են կազմակերպությունները: Մարդիկ փոխում են կազմակերպությունները: Մարդիկ են բոլոր հաջողությունների հիմքում:

- Advertisement -
Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից

«Մարդկանց ուժի» գիտակցումը կազմակերպություններում վերջին տարիներին է՛լ ավելի մեծ թափ է ստանում, է՛լ ավելի շատ ընկերություններ են սկսում իրենց ռազմավարությունների մի մասը հատկացնել մարդկային ռեսուրսների կամ մարդկային տաղանդների կառավարմանն ու վերլուծությանը, է՛լ ավելի շատ ստարտափներ են կարևորում մարդկային HR մասնագետների ներկայությունը թիմում:

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) #TalkAround քննարկումների շարքի շրջանակներում դեկտեմբերի 8-ին կայացավ հերթական հանդիպումը, որի ընթացքում խոսնակներ Հարություն Բաղդասարյանը (QLess), Սոնա Դավթյանը (Krisp), Մարգարիտա Հովհաննիսյանը (EasyDMARC) և Մարիամ Համբարձումյանը (TCF, 2MindS) զրուցեցին տաղանդների կառավարման, թիմ հավաքելու ու HR մասնագետների մասին:

Առանձնացրել ենք բոլոր այն հետաքրքիր մտքերը, որոնք հնչեցին հանդիպման ընթացքում և լավագույնս բնութագրում են HR-ների կարևորությունը:

Ստարտափում HR մասնագետ ունենալու մասին

«Ստարտափի վաղ կյանքում, երբ դու՝ որպես կազմակերպության ղեկավար, զբաղվում ես ամեն ինչով և կարևորում ես պրոդուկտը, HR-ը կլինի այն մարդը, որը կզբաղվի թիմով ու մարդկանցով». Հարություն Բաղդասարյան

«Պետք է գործել՝ կախված ստարտափի իրավիճակից: Կարևոր է մարդկանց մասին հոգ տանելը: Որքան շուտ, այնքան լավ: Այդ է պատճառը, որ կարելի է HR մասնագետներ ունենալ ներդրումային pre-seed, seed փուլերում». Մարգարիտա Հովհաննիսյան

HR-ի գործառույթը ստարտափներում ու կայացած բիզնեսներում

«Համոզվել, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում են և օգնում են բիզնեսին հասնել իր նպատակներին: Նրանք ոչ թե մրցում են, այլ հետևում են մեկ նպատակի, մեկ գաղափարի: Ահա HR-ի դերը կազմակերպությունում». Մարիամ Համբարձումյան

«Երբ գործընթացները շատ են, ձևավորվում են արժեքներ: Եվ HR-ն այն մարդն է, որ արժեքների կիրառմանն է հետևում». Հարություն Բաղդասարյան

«T-shaped մասնագետները, որոնք տիրապետում են ոլորտի ամենատարբեր ու անհրաժեշտ մասնագիտություններին, որոնց հիմքում հավաքագրումն է, ստարտափներում ամենակարևորն են: Եվ երբ կազմակերպությունն արագ է զարգանում, կարևոր է HR-ի՝ բազմակողմանի մասնագիտական զարգացումը». Սոնա Դավթյան

Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից
Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից

Կազմակերպության արժեքների մասին

«Krisp-ի արժեքները վեցն են: Դրանք ստեղծողները կազմակերպության հիմնադիրներն են: Եվ կարևոր է՝ նրանց օրինակը այսկերպ այլ աշխատողների համար ևս կիրառելի և ընդունելի է դառնում». Սոնա Դավթյան

«The Crowdfunding Formula-ն տասը արժեք ունի: Եվ կարևոր է, որ կազմակերպության ղեկավարներից սկսած են դրանք օգտագործվում, և յուրաքանչուրի համար դրանք թափանցիկ ու երևացող են: Կարևոր է արժեքները թեստավորելը և հասկանալը, թե ինչպես են այդ արժեքները ապրում կազմակերպությունում». Մարիամ Համբարձումյան

«Երբ որոշում եք արժեք ստեղծել, հիշե՛ք, որ դրանք վերջնական չեն և չեն կարող փոխել աշխատողներին: Երբ նրանք մասնակցում են արժեքների ստեղծմանը, նրանք դառնում են դրա կրողը». Մարգարիտա Հովհաննիսյան

Ոչ նյութական մոտիվացիայի մասին

«Պետք է կիսել տեսլականը. ինչ ենք անելու, ինչ ենք ստանալու, ինչ ենք կիսելու միմյանց հետ: Դու ներդնում ես այդ մարդու մեջ ամեն ինչ՝ սկսած քո սրտից: Գումարը կարևոր է, բաժնետոմսերը կարևոր են, բայց ավելի շատ ջանքերի համար կարևոր է «սեփականության զգացումը», հավատը պրոդուկտի նկատմամբ». Հարություն Բաղդասարյան

«Մարդիկ պետք է հավատան, որպեսզի հետևեն քեզ, որ այս պրոդուկտը իրականում հաջողություն կունենա: Դու պետք է յուրահատուկ լինես աշխատողների համար». Սոնա Դավթյան

2023-ի ու ներկա իրադրության մասին

«Այժմ HR-ները շատ ուշադիր են ծախսերին, հետևում են ամբողջին, որոշ մասը կրճատում: Շատ լավ էր, որ ՏՏ աջակցություն ստացանք: Դա լավ քայլ էր Կառավարության կողմից: 2023 թվականին ավելի վատ է լինելու. դա իրականություն է: Կազմակերպությունները աչքի տակ են ունենալու այն նախագծերը, որոնք հիմնական հաջողության վրա են ազդելու: Լինել զգույշ ու հարմարվող. սա է հիմնական խորհուրդը». Սոնա Դավթյան

«Ի՞նչն է անհրաժեշտ ու ի՞նչը ցանկալի կլիներ ունենալ: Երկրորդ մասը ներկա պահին չենք դիտարկում: Եվ եթե նախկինում տարբեր ոլորտներից գալիս էին տեխնոլոգիական ոլորտ, որը շա՜տ գրավիչ էր թվում, այժմ շատ բարդ է հակառակ գործընթացը՝ տեխնոոգիականից առավել «երկրային» ոլորտներ գնալը: Սա հնարավորություն է կազմակերպությունների համար՝ դառնալու տեխնոլոգիակն կամ ավտոմատացնելու որոշ գործընթացներ». Մարիամ Համբարձումյան

Ընտրե՛ք ճիշտ մարդկանց, և նրանք կհեղափոխեն Ձեր բիզնեսը: Մինչ այդ էլ միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից

Վերջին նորությունները

Մարդիկ՝ կազմակերպության շարժիչ ուժ. #TalkAround քննարկում BANA-ից
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։