Մեկնարկել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024թ. միջազգային հայտերի ընդունումը

Վերջին լուրերը
Մեկնարկել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024թ. միջազգային հայտերի ընդունումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024 թվականի միջազգային հայտերի ընդունումը, որի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կաջակցի բեկումնային գաղափարներ մշակող և կիրառական հետազոտություններ իրականացնող թիմերի՝ արդյունաբերական և գիտական համայնքների միջև երկկողմ համագործակցությունն ամրապնդելու, գիտության առևտրայնացման գործընթացը խթանելու և հետազոտության արդյունքի արժեքը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝

  • I փուլ՝ Գաղափար. սկզբնական փուլում ընտրված թեկնածուները սերտորեն կաշխատեն փորձագետների թիմի հետ՝ հղկելով իրենց գաղափարները կոնկրետ կիրառությունների համար:
  • II փուլ՝ Իրականացում. Թիմերը մանրամասն կմշակեն ծրագրի պլան, կստանան մինչև $20,000 և կաշխատեն հայեցակարգի/նախատիպի մշակման վրա:
  • III փուլ՝ Առաջխաղացում. Այս փուլում հնարավոր է ստանալ մինչև $100,000 լրացուցիչ ֆինանսավորում, բաժնեմասնակցային ներդրումներ ներգրավելու հնարավորություններ, և/կամ տեխնոլոգիաների լիցենզավորում արդյունաբերական կիրառությունների համար:
- Advertisement -
Մեկնարկել է «Գիտական ինկուբացիայի» ծրագրի 2024թ. միջազգային հայտերի ընդունումը

Ծրագրի մանրամասներին ու դիմելու ընթացակարգին ծանոթացեք այստեղ։ Դիմելու վերջնաժամկետը մայիսի 20-ն է։

«Գիտական ինկուբացիայի» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները