2020-2022 թվականներին Հայաստանում լայն տարածում գտած ու հաջողված գովազդային արշավների թիվը բավականին մեծ է: Մրցակից ապրանքանիշերը ամեն ձև փորձում են ոչ միայն հետ չմնալ հակառակորդներից, այլ նաև տարբերվել և գրավել մեծ լսարանների ուշադրությունը:
Վերջին տարիներին հայկական շուկայում ակտիվ գովազդային արշավներ են անում բանկերը, բջջային կապի օպերատորները, շինանյութի և կահույքի խանութ-սրահները՝ այսինքն այն ապրանքանիշերը, որոնք պայքարում են մասշտաբներով փոքր և միաժամանակ հակառակորդներով լի շուկայում կայուն դիրք զբաղեցնելու համար:
Տելեկոմների գովազդային պայքարը
2020 թվականին շատ ակտիվ գովազդվում էր «Beeline» բջջային օպերատորը: Այդ ընթացքում լայն տարածում ունեցան #BeeFree🤩 և #BeeShake 📲 արշավները թե՛ օնլայն, թե՛ օֆլայն հարթակներում: Ամբողջ քաղաքում կախված էին գրավիչ գունավոր պաստառները, ամեն տեղից լսվում էր դինամիկ և հիշվող գովազդային երաժշտությունը, իսկ ՏիկՏոկում կրկնում էին BeeFree թրենդային պարային շարժումները:
Գուցե այդ արշավների հաջողության հիմքում ընկած է երաժշտական ֆորմատը, որը բավականին նոր գովազդային լուծում էր հայկական շուկայում:
Ucom-ը նույնպես բյուջե չի խնայում գովազդի վրա: Բոլոր նոր սմարթֆոնները և փաթեթները ներկայացվում են գովազդային հոլովակների միջոցով՝ ինֆլուենսերների և դերասանների մասնակցությամբ:
2021 թվականի ամենատարածված գովազդային արշավներից մեկը հենց Ucom-ի «LevelUp» գովազդն էր, որը կայծակնային արագությամբ տարածում գտավ՝ օգտագործելով գովազդային տարատեսակ հարթակներ՝ սոցցանցեր, արտաքին գովազդ, ռադիո, հեռուստատեսություն, առևտրի կենտրոններ, մետրո և այլն: Մի խոսքով, այն չէր կարող աննկատ մնալ:
Դինամիկ երաժշտություն, թրենդային պար, ինֆլյուենսերներ, չելլենջներ, մրցույթ և ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ փաթեթ. էլ ի՞նչ է պետք սպառողների ուշադրության և երջանկության համար:
Beeline Armenia-ն Team Telecom-ին միանալուց հետո գովազդային հոլովակ է թողարկում, որտեղ ցույց է տալիս իր հակառակորդներին՝ բրենդային վառ արտահայտված գույներով և դրանով իսկ ընդգծում է իր առավելությունները Վիվասելի և Յուքոմի նկատմամբ:
Team Telecom-ին պատասխան մեկ ամիս անց Յուքոմը նույնպես գովազդային հոլովակ է նկարում, որտեղ օգտագործում է այդ հնարքը Team-ի նկատմամբ: Այդ հոլովակում Յուքոմը ամենաարագ շարժական և ֆիքսված ինտերնետի հաղթող է ճանաչվում, իսկ Team Telecom-ը պարզապես ծափահարում է նրան:
Vivacell-ը հաճախ է գովազդային հոլովակներ թողարկում, սակայն մարտի դաշտում զիջում է իր հակառակորդներին և չի էլ փորձում գրավել նոր լսարաններ:
Գովազդային պայքարը բանկերի միջև
Վերջին տարիներին հայկական բանկերի շուկայում նոր կամ «նորացված» մրցակիցների (Evocabank, ID bank) հայտնվելու հետ կապված՝ աճեց գովազդի հանդեպ հետաքրքրությունը:
Evoca-ն և ID-ն, դիրքավորելով իրենց որպես ժամանակին համընթաց բանկեր, շատ կարճ ժամանակում գրավեցին իրենց մեծ լսարանները և այժմ էլ համարվում են շուկայի առաջատարներից:
Աննկատ չմնալու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը դիմեց ռեբրենդինգին և սկսեց իր ակտիվ գովազդային ուղին, որը ներկայացնում է շրջադարձային փոփոխությունը և նոր դիրքավորումը՝ որպես ժամանակակից ԱԿԲԱ բանկ:
Ակբա բանկի հաջողված արշավներից է եղել Acba digital հավելվածի «Էլ Ակբա չեմ գնալու» պոստերային արշավը: Ռիսկային գրառում և թիրախային լսարանը խոցված է:


Բավականին լավ արձագանքներ ստացան նաև բանկի նոր դիրքավորումը ներկայացնող՝ «Ոգեշնչված ձեզնով» արշավը և օնլայն փոխանցումներ կատարելու «StandApp by Acba digital» գովազդային հոլովակների շարքը:
Ակբա բանկը առաջինն էր, որ կարողացավ առանց բանկային բարդ տերմինների և բացատրությունների, «մարդկային» լեզվով և հումորային ֆորմատով ներկայացնել արագ փոխանցումների Acba share գործիքը:
ID բանկը շատ ակտիվ գովազդում է իր կարևոր գործիքներից մեկը՝ Rocket Line-ը: Արդեն երկու տարի նույն կոնցեպտի շրջանակներում տարբեր գովազդային հոլովակների միջոցով սպառողին հասցնում է այն միտքը, որ Rocket Line-ով նա կարող է «թույլ տա իրեն ավելին»: ՏիկՏոկում և Ինստագրամում ինֆլուենսերները տարբեր հոլովակներ են նկարում, որտեղ օգտագործում են Rocket Line-ը և ցույց են տալիս դրա առավելությունները:
Անընդհատ այդ հնարավորությունը գովազդելու շնորիվ, կարծում եմ, բանկը հասել է իր գլխավոր նպատակին՝ «գնել հիմա, վճարել հետո» գաղափարի հետ առաջին և միակ ասոցիացիան ID բանկն է:
«Մինչ դու կարդում ես այս հոդվածը, ինչ-որ մեկն արդեն ստացավ բիզնես վարկ Evoca բանկից»: Ծանոթ արտահայտություն է, այդպես չէ՞: Դե իհարկե, սա տարածված գովազդային արշավ է Evoca բանկի արագ բիզնես վարկերի մասին, որը հետևում էր մեզ ամենուր՝ ռադիո, հեռուստատեսություն, սոց. ցանցեր, կինոթատրոն և այլն:
Այս արշավը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ երբեմն շատ պարզ ուղերձով գովազդը լավ տարածում է գտնում:
Բանկերի միջև վերջին ճակատամարտը տեղի է ունեցել Apple Pay-ի և Google Pay-ի՝ Հայաստանում հայտնվելու հետ կապված:
Այդ սպասված նորությանը վայրկյանների տարբերությամբ արձագանքեցին բոլոր բանկերը`բացառությամբ ID և Evoca բանկերի: Չնայած փոստի ստանդարտ ֆորմատի՝ յուրաքանչյուրը փորձել է ինչ-որ հետաքրքիր արտահայտությամբ գրավել սպառողին, իսկ ID և Evoca բանկերը, համարյա մեկ տարի անց հայտնելով Apple Pay-ով վճարման հնարավորության մասին, շեշտադրել են հենց այդ ուշացումը:


Մրցակցությունը՝ աճում, իսկ գովազդային պատերազմները հայկական շուկայում դառնում են ավելի դաժան: Իրականում դա այդքան էլ վատ չէ, քանի որ այդ ամենը նպաստում է շուկայի զարգացմանը և սպառողը ստանում է ընտրության հնարավորություն:
Ինչպե՞ս հետ չմնալ մրցակիցներից և լինել շուկայում առաջատարներից
Ելնելով ամենատարբեր կազմակերպությունների միջև «շուկայական պայքարից»՝ կարող ենք առանձնացնել հետևյալ խորհուրդները՝ հօգուտ Ձեր հետագա ճակատամարտի:
- Ստեղծել յուրահատուկ դիրքավորում շուկայում
- մշակել հստակ թիրախային լսարան և ամբողջ ինֆորմացիան ուղղել հենց այդ լսարանին;
- արագ արձագանքել նորություններին;
- գովազդել, գովազդել, գովազդել…
How2B-ում կարդացե՛ք նաև՝
- 2022-ի լավագույն բիզնես գրքերը՝ ըստ Financial Times-ի
- Ինչպե՞ս Ամանորն օգտագործել՝ հօգուտ բրենդի. Ամենահաջող սուրբծննդյան գովազդները
- 5 թրենդ Pinterest-ից, որոնք 2023-ին կփոխեն Ձեր բրենդն ու աշխարհը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։