Ֆինանսական բռնություն․ որո՞նք են նշաններն ու ինչպե՞ս պաշտպանվել դրանից

Ընտանեկան բռնությունը, կարող է ունենալ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, սեռական ու տնտեսական բնույթ։ Եվ չնայած տնտեսական, այդ թվում՝ ֆինանսական բռնությունը շատ ավելի դժվար է նկատել, այն նույնչափ վնաս կարող է հասցնել մարդուն։ EasyPay-ը ներկայացնում է, թե ինչ է ֆինանսական բռնությունը, և ինչպես պաշտպանվել դրանից:

Ի՞նչ է ֆինանսական բռնությունը

Ֆինանսական բռնությունը կազմում է տնտեսական բռնության մաս։ Ինչպես բռնության մյուս բոլոր ձևերի, այնպես էլ ֆինանսական բռնության դեպքում արտահայտվում է մի անհատի՝ մյուսի հանդեպ վերահսկողություն ունենալու ցանկությունը։ Երբ սահմանափակվում է մարդու՝ գումարն ազատ տնօրինելու իրավունքը, վերահսկվում է նրա ֆինանսական գործունեությունը, հաշվի չի առնվում նրա կարծիքը ֆինանսական որոշումներ կայացնելիս, ականատես ենք լինում ֆինանսական բռնության։

Ո՞ւմ հետ կարող է պատահել

Ֆինանսական կամ ցանկացած այլ բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից, կրթությունից, ապրելավայրից, ազգությունից, հավատքից, ամուսնական կարգավիճակից, երեխա ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Ֆինանսական բռնությունը կարող է տեղի ունենալ տարբեր հարաբերություններում՝ զուգընկերների միջև (անկախ միասին ապրելու կամ չապրելու հանգամանքից), ընտանիքում, բարեկամների շրջանում ու ոչ միայն։

Քննարկենք բռնարար վարքագծերի օրինակներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կանխել ֆինանսական հնարավոր բռնությունը։

Բռնարար վարքագծեր

Ֆինանսական բռնությունը կարող է տարբեր եղանակներով արտահայտվել։ Ուշադիր պետք է լինել, երբ քո զուգընկերը, ընտանիքի անդամը կամ մեկ այլ մարդ քո շրջապատում՝

Ղեկավարում ու շահագործում է քո կամ ձեր ընդհանուր ֆինանսները․

  • Որոշում է՝ ինչին պետք է ու չպետք է հատկացնես քո գումարը
  • Որոշում է՝ ինչքան գումար է քեզ անհրաժեշտ ապրուստի համար
  • Թաքցնում է ձեր ընդհանուր հաշվի կամ քո հաշվի քաղվածքները
  • Զրկում է քո կամ ընդհանուր բանկային հաշիվներին հասանելիությունից
  • Փչացնում է վարկային պատմությունդ՝ խոստանալով կատարել վարկի մարումներ քո անունից ու չպահելով խոստումը
  • Կեղծում է քո ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերի տակ
  • Կատարում է կանխիկացում քո բանկային քարտից՝ առանց տեղեկացնելու ու համաձայնություն ստանալու
  • Վաճառում է քեզ պատկանող գույք՝ առանց քեզ հետ համաձայնեցնելու
  • Խաղադրույքի վրա է վատնում ընտանեկան բյուջեն։

Հոգեբանական ճնշում է գործադրում․

  • Ստիպում է մեղավոր զգալ, սպառնում է ու մեկուսացնում՝ իրեն գումար չտալու համար
  • Ստիպում է դառնալ իր վարկի երաշխավորը կամ վարկ վերցնել իր համար
  • Պահանջում է, որ գումարն օգտագործելուց առաջ թույլտվություն խնդրես
  • Պահանջում է հաշվետվություն կատարած յուրաքանչյուր ծախսի համար
  • Ստիպում է աշխատել ընտանեկան բիզնեսում առանց վարձատրության
  • Ստիպում է ստորագրել կասկածելի փաստաթղթեր
  • Ստիպում է հավատալ, որ չես կարող կառավարել ֆինանսներդ ինքնուրույն
  • Ստիպում է կտակի մեջ փոփոխություններ կատարել։

Խախտում է քո՝ աշխատելու ու սովորելու իրավունքը․

  • Արգելում է աշխատանք փնտրել կամ գնալ աշխատանքի՝ իբրև պատրվակ բերելով երեխաներին կամ այլ հանգամանքներ, ու այսպիսով փորձում դարձնել քեզ իրենից ֆինանսապես կախված
  • Որոշում է՝ որտեղ կարող ես աշխատել և որտեղ՝ ոչ
  • Վստահեցնում է, որ ուսման կարիք չունես, քանի որ ինքը կհոգա քո բոլոր կարիքները։

Ինչպե՞ս պաշտպանել ինքդ քեզ

Բռնության ենթարկվելիս հնարավոր է շտապ որոշումներ կայացնել, սակայն դա կարող է վտանգավոր լինել։ Անհրաժեշտ է անվտանգության պլան մշակել, հասկանալ կարևոր քայլերը ու իրագործել դրանք նախքան ամեն ինչ հետևում թողնելը։

  • Համոզվիր, որ ունես գումար քեզ պատկանող բանկային հաշվում կամ կանխիկ եղանակով։ Վստահ եղիր, որ բռնություն կիրառողը չի կարող դրան հասանելիություն ունենալ։
  • Կապվիր բանկի հետ, փոխիր հաշվիդ տվյալները (PIN կոդ, գաղտնաբառ և այլն) ու մի տրամադրիր նոր տվյալներդ ոչ ոքի։ Այսպիսով միայն դու կկարողանաս օգտվել քո հաշվից։
  • Ստացիր բանկային հաշվիդ քաղվածքները՝ հաշվիդ ելքումուտքերն աչքի անցկացնելու ու կասկածելի գործողությունները նկատելու համար։
  • Ծանոթացիր ստորագրման ենթակա փաստաթղթերի բովանդակությանը ու մի ստորագրիր կասկած առաջացնող փաստաթղթեր։
  • Պահիր կարևոր փաստաթղթերդ (անձնագիր, սոցքարտ, ապահովագրական քարտ, վարորդական իրավունք, վարկին առնչվող փաստաթղթեր, սեփականության վկայականներ և այլն) անվտանգ տեղում։ Ապահովության համար արժե հեռախոսում կամ անձնական համակարգչում պահել փաստաթղթերիդ թվային տարբերակները կամ պարզապես լուսանկարները։ Այս փաստաթղթերը կօգնեն օգտվել պետական ֆինանսական աջակցությունից և ընդունվել աշխատանքի։
  • Կապի մեջ եղիր վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ։ Անհրաժեշտության դեպքում վստահիր քո գումարը նրան և թույլ տուր, որ օգնի քեզ բնակության նոր վայր գտնելու կամ ֆինանսական հարցերում։
  • Օգտվիր ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններից ու տրամադրվող հոգեբանական օգնությունից։

Հնարավոր է ի սկզբանե չնկատել ֆինանսական բռնության նշանները։ Բռնություն կիրառողը ոչ միշտ է ագրեսիվ վարքագիծ դրսևորում․ նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ անում է ամեն ինչ՝ հանուն քո բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն խնդրելով ու անվտանգության պլան կազմելով՝ հնարավոր է խուսափել անկանխատեսելի ու կյանքի վրա անդառնալի հետք թողնող իրավիճակներից։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img
Ֆինանսական բռնություն․ որո՞նք են նշաններն ու ինչպե՞ս պաշտպանվել դրանից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կարդացեք նաև