Աշխատանքի որոնման Ladders ծառայությունը հրապարակել է $100հզր և ավելի աշխատավարձով առավել պահանջված մասնագիտությունների ցանկը: Ամենահեռանկարային ոլորտների մեջ են հայտնվել, իհարկե, տեխնոլոգիաները, բայց դրանից զատ այնտեղ. է նաև առողջապահության ոլորտը:
Ladders-ի հետազոտության արդյունքները հրապարակել է CNBC-ն: Վարկանիշային աղյուսակը կազմողի խոսքերով՝ բարձր աշխատավարձ ունենալու համար հարկավոր չէ երեք տարուց ավել աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան: «Այսօր համակարգչային գիտությունների ֆակուլտետների շրջանավարտները կարիերայի սկզբում $100 հազարից ավել են», — հայտարարել է Ladders-ի հիմնադիր և կարիերայի փորձագետ Մարկ Սենեդելլան:
Ladders-ը նշել է այն 10 մասնագիտությունները, որոնք ամենից պահանջվածն են 2023 թվականին և $100 հզրից ավել աշխատավարձ ունեն:
- ծրագրային ապահովման ինժեներ (Software engineer),
- ավագ ծրագրային ապահովման ինժեներ (Senior software engineer),
- նախագծերի ղեկավար,
- կլինիկական հոգեբան,
- համակարգի ինժեներ (System engineer),
- կլինիկական սոցիալական աշխատող (Licensed clinical social worker),
- ատամնաբույժ,
- ծրագրի ղեկավար,
- բժշկասանիտարական առաջնային օգնության բժիշկ (Primary care physician),
- հոգեբույժ:
Սակայն վերը նշված ոչ բոլոր մասնագիտություններն են երաշխավորում $100 հզր աշխատավարձ: Օրինակ, ԱՄՆ-ում սոցաշխատողը միջինում ստանում է $61 776, հայտնում է Indeed-ը:
Չնայած դրան՝ Ladders-ի հետազոտության համաձայն՝ ցանկում ներկայացված մասնագիտությունների մեկնարկային աշխատավարձը սկսվում է $100 հազարից: Սա խոսւոմ է այն մասին, որ շատ ընկերություններ չունեն անհրաժեշտ մասնագետներ, այդ իսկ պատճառով բարձրացնում են աշխատավարձը որակյալ կադրեր ներգրավելու նպատակով:
Ներկայացված պաշտոններից որոշները ենթադրում են հեռավար կամ հիբրիդային աշխատանք: Ladders-ի հետազտությունը ցույց է տվել նաև, որ ամենաբարձր աշխատավարձ ստացող օնլայն աշխատողները ծրագրավորողներն ու մենեջերներն են:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: