Աշխարհի 10 ամենահարուստ տեխնոլոգիական միլիարդատերերը 2022-ին 575 մլրդ դոլար են կորցրել

Վերջին լուրերը
Աշխարհի 10 ամենահարուստ տեխնոլոգիական միլիարդատերերը 2022-ին 575 մլրդ դոլար են կորցրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի 10 ամենահարուստ տեխնոլոգիական միլիարդատերերը 2022 թվականին ընդհանուր առմամբ 575 մլրդ դոլար են կորցրել արժեթղթերի անկման, գնաճի և թվային գովազդի շուկայում կանոնների խստացման պատճառով, գրում է Bloomberg-ը։

Ահա, թե ովքեր են ամենաշատ գումարը կորցրել 2022 թվականի հունվարից սկսած (ներկայացնում ենք Bloomberg-ի տվյալները՝ 2022թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ).

  1. Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորցրել է 132 միլիարդ դոլար։
  2. Amazon առցանց խանութի և Blue Origin տիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 85,2 միլիարդ դոլար:
  3. Binance-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն կորցրել է 83,3 միլիարդ դոլար:
  4. Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կորցրել է 79,9 միլիարդ դոլար:
  5. Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը կորցրել է 45,3 մլրդ դոլար:
  6. Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը կորցրել է 44 միլիարդ դոլար:
  7. Գրող և բարերար Մակենզի Սքոթը կորցրել է 37,3 միլիարդ դոլար:
  8. Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է 28,6 մլրդ դոլար:
  9. Amperex Technology-ի նախագահ Զենգ Յուքունը կորցրել է 20,7 միլիարդ դոլար:
  10. Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը կորցրել է 19,4 միլիարդ դոլար։
- Advertisement -
Աշխարհի 10 ամենահարուստ տեխնոլոգիական միլիարդատերերը 2022-ին 575 մլրդ դոլար են կորցրել

Իսկ թե ինչու է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կորցրել իր ներկայիս կարողության չափ գումար և զիջել «ամենահարուստ» տիտղոսը՝ կարդացե՛ք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները