Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Վերջին լուրերը
Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition), հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երևանի պետական համալսարան) և Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։

- Advertisement -
Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանողներ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները