YouTube-ը փորձարկում է «Play something» կոճակը պատահական տեսանյութերի դիտման համար

Վերջին լուրերը
YouTube-ը փորձարկում է «Play something» կոճակը պատահական տեսանյութերի դիտման համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

YouTube-ը՝ աշխարհի խոշորագույն վիդեո հարթակներից մեկը, սկսել է փորձարկել նոր գործառույթ, որը կարող է փրկություն լինել նրանց համար, ովքեր դժվարանում են բովանդակություն ընտրելիս:

Ընկերությունը ներկայացրել է «Play Something» կոչվող կոճակը, որն առաջարկում է պատահական տեսանյութ, եթե օգտատերը չգիտի, թե ինչ դիտել:

- Advertisement -
YouTube-ը փորձարկում է «Play something» կոճակը պատահական տեսանյութերի դիտման համար

Այս նոր ֆունկցիան օգտատերերին հնարավորություն է տալիս վայելել ինչպես կարճ տեսանյութեր, այնպես էլ երկարատև բովանդակություն՝ ապահովելով բազմազան տեսանյութերի անվերջ հոսք: Սա կարող է հատկապես օգտակար լինել այն դեպքերում, երբ հեռուստադիտողը ցանկանում է նոր բան բացահայտել, բայց վստահ չէ, թե որտեղից սկսել:

Կոճակն արդեն հայտնվել է ծառայության մի շարք օգտատերերի բջջային հավելվածում։ Ինչպես գրում է The Verge-ը, ամենից հաճախ ֆունկցիան օգտատիրոջը վերահղում է դեպի Shorts տեսանյութեր, սակայն երբեմն այն նաև նվագարկում է լիամետրաժ տեսանյութեր։ Հրատարակությունը նշում է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք YouTube-ի նոր ֆունկցիայի ալգորիթմը պատահական տեսանյութեր առաջարկելիս հաշվի է առնում դիտումների պատմությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները