YouTube-ը թողարկել է AI գործիքներ երաժշտություն ստեղծելու համար

Վերջին լուրերը
YouTube-ը թողարկել է AI գործիքներ երաժշտություն ստեղծելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը հայտնել է YouTube-ի համար գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի նոր գործառույթների փորձարկման մասին, որոնք կօգնեն մարդկանց ստեղծել երաժշտական ​​ստեղծագործություններ՝ հիմնված տեքստային նկարագրության և խոսափողով երգած պարզ մեղեդիների վրա: Դրանցից մեկն առաջարկում է թրեքների գեներացիա՝ հայտնի արտիստների ոճով և նրանց թույլտվությամբ։

Պլատֆորմի ադմինիստրացիան նորամուծությունները մշակում է հաշվի առնելով AI-ի մասնակցությամբ ստեղծված երաժշտական ​​ստեղծագործությունների հեղինակային իրավունքի նոր կանոնակարգերը:

- Advertisement -
YouTube-ը թողարկել է AI գործիքներ երաժշտություն ստեղծելու համար

Նորամուծություններից մեկը կոչվում է Dream Track. այն արդեն փորձարկվում է «Միացյալ Նահանգներից հեղինակների փոքր խմբի» հետ և թույլ է տալիս ստեղծագործություններ ստեղծել ինը հայտնի արվեստագետների ոճով. Alec Benjamin, Charlie Puth, Demi Lovato, John Legend, Papoose, Sia, T-Pain և Troye Sivan։

YouTube-ը թողարկել է AI գործիքներ երաժշտություն ստեղծելու համար

Պլատֆորմն իր վրա է վերցնում գրեթե ամբողջ աշխատանքը՝ տեքստի, հնչյունագրերի և ձայնային մասերի ստեղծում տվյալ արտիստի ոճով: Ստացված ձայնագրությունները վերբեռնվում են YouTube Shorts բաժին:

YouTube-ը մշակում է նաև այլ AI գործիքներ, որոնք թույլ են տալիս ստեղծել կոմպոզիցիաներ առանց ավանդական ստեղծագործական գործիքների: Օրինակ՝ կարելի է մեղեդի հնչեցնել միկրոֆոնով, այն լրացնել «սաքսոֆոնի սոլո» տեքստային նկարագրությամբ և հետաքրիքր արդյունք ստանալ։

Գործիքներն աշխատում են Google DeepMind-ի «երաժշտության ստեղծման ամենաառաջադեմ մոդելի»՝ Lyria-ի միջոցով: Բոլոր ստեղծված թրեքերը կունենան SynthID ջրանիշ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները