3 Թումո տուփ է բացվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում

Վերջին լուրերը
3 Թումո տուփ է բացվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոր Նորքում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում երեք նոր Թումո տուփ է բացվել:

Նորաբաց տուփերում կարող է սովորել 1200 ուսանող, այստեղ թումոցիները կանցնեն ինքնուսուցման փուլը, իսկ դասընթացների կհաճախեն Հալաբյան 16 հասցեում գտնվող կենտրոն։

- Advertisement -
3 Թումո տուփ է բացվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում

Նույն տարածքում նախատեսվում է կառուցել Երևանի երկրորդ Թումո կենտրոը, որն արդեն կկարողանա ընդունել մինչև 6000 ուսանողի:

Ինչպես հայտնում են կենտրոնից՝ թումոցիների համար դասերը տուփերում կանցկացվեն բնականոն թումոյական գրաֆիկով՝ 15:30-ից 21:30 աշխատանքային օրերին և 9:30-ից 21:30 շաբաթ և կիրակի օրերին։ Երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամերին էլ տուփեր կհաճախեն ռազմական համալսարանի ուսանողները` ստանալու տեխնոլոգիական կրթություն հատուկ իրենց համար մշակված մոդուլով, որը միավորում է Թումոյի ծրագիրը և համալսարանի տեխնոլոգիական կրթության բաղադրիչը։

Նոր Թումո տուփերի շնորհիվ Երևանում ուսանողների թիվը կավելանա և կկրճատվի պատանիների՝ գրանցումից մինչև առաջին դաս սպասման ժամանակահատվածը։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները