Yandex-ը Հայաստանում ընկերություն է գրանցել

Վերջին լուրերը
Yandex-ը Հայաստանում ընկերություն է գրանցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսական տեխնոգիգանտ Yandex-ը Հայաստանում և ԱՄՆ-ում նոր հոլդինգային ընկերություն է գրանցել՝ Beyond ML անունով: RTVi-ի հաղորդմամբ՝ վերջինիս են պատկանում մեքենայական ուսուցման բնագավառի մի շարք տեխնոլոգիական ստարտափներ ամբողջ աշխարհից: Yandex-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Beyond ML-ը պատկանում է իրենց՝ անվանելով այն ներքին փորձարկում:

Beyond ML-ի պաշտոնական կայքում ներկայացված է, որ այն «մեքենայական ուսուցման ոլորտի ստարտափների վենչուրային ստուդիա» է, որը գրանցված է Երևանում, բայց ունի մասնաճյուղեր Նյու-Յորքում, Բելգրադում և Սևիլիայում: Ընկերության պորտֆելում ներկայացված է 6 ստարտափ:

- Advertisement -
Yandex-ը Հայաստանում ընկերություն է գրանցել

Իրավաբանորեն ընկերությունը գրանցված է Yandex-ի թոփ-մենեջերներից Մաքսիմ Զագրեբինի և Դմիտրի Ստեպանովի անունով: Ըստ աղբյուրի՝ ընկերությունը բացելու նպատակը գործունեության ռիսկերը նվազեցնելն ու ԱՄՆ և եվրոպական շուկաներում անարգել աշխատանքը շարունակելն է:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները