X.AI. Իլոն Մասկն արհեստական բանականության ոլորտի ընկերություն է հիմնել

Վերջին լուրերը
X.AI. Իլոն Մասկն արհեստական բանականության ոլորտի ընկերություն է հիմնել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նոր ընկերություն է գրանցել արհեստական ​​ինտելեկտի ոլորտում։ Այս մասին գրում են The Wall Street Journal-ը, Financial Times-ը և The Verge-ը՝ հղում անելով ընկերության գրանցման վկայականին։

Ստարտափը ստացել է X.AI անվանումը: Ընկերությունը, որի ղեկավարն ինքը՝ Մասկն է, գրանցվել է Նևադայում մարտի սկզբին։ Ստարտափի անվանումը հղում է անում X-բրենդով սուպերհավելված ստեղծելու Մասկի գաղափարին։ Ինչպես պարզվեց վերջերս, Թվիթերը գնելուց հետո գործարարը ներքին փաստաթղթերում այն վերանվանել է X Corp։

Մասկը ցանկանում է մրցակից ստեղծել OpenAI-ին, որը մշակել է ChatGPT-ին և պատկերներ ստեղծող DALL-E նեյրոնային ցանցը, գրում է FT-ը՝ հղում անելով միլիարդատիրոջ ծրագրերին ծանոթ աղբյուրներին։

Նա հավաքում է արհեստական ​​ինտելեկտի առաջատար հետազոտողների և ինժեներների թիմ և արդեն գնել է հազարավոր Nvidia գրաֆիկական պրոցեսորներ, որոնք անհրաժեշտ են լեզվական մեծ մոդել ստեղծելու համար:

Հետաքրքիր է, որ Մասկը 2015թ. OpenAI-ի համահիմնադիրներից է, սակայն լքել է նախագիծը 2018-ից։ Դրանից հետո գործարարը բազմիցս քննադատել է ընկերությանը։ Twitter-ում նա պնդում է, որ OpenAI-ը սկսել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը նախատեսված է Google-ին հակակշռելու համար, սակայն դարձել է Microsoft-ի կողմից վերահսկվող փակ ընկերություն, որը ձգտում է առավելագույնի հասցնել շահույթը:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մասկը ստորագրել էր բաց նամակ, որով կոչ էր անում կասեցնել AI-ի մշակման փորձերը և այն անվանել էր քաղաքակրթության ապագայի հիմնական սպառնալիքներից մեկը։

Մասկը, Վոզնյակը և այլք կոչ են անում դադարեցնել հզոր նեյրոցանցերի փորձարկումները

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները