WhatsApp-ը գործարկել է «անհետացող» ձայնային հաղորդագրություններ

Վերջին լուրերը
WhatsApp-ը գործարկել է «անհետացող» ձայնային հաղորդագրություններ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դեռ 2021-ին WhatsApp-ը հաղորդագրությունների գաղտնիության պաշտպանության ևս մեկ շերտ ավելացնելու համար գործարկել էր «Մեկանգամյա դիտում» լուսանկարների և տեսանյութերի համար։ Այժմ սոցցանցը հայտարարում է նույն գործառույթի գործարկման մասին, սակայն այս անգամ ձայնային հաղորդագրությունների համար. դրանք կանհետանան անմիջապես լսելուց հետո:

Այս գործառույթը կարող է օգտակար լինել տարբեր իրավիճակներում: Օրինակ, եթե ցանկանում եք ընկերոջը թելադրել կրեդիտ քարտի մանրամասները կամ պատրաստվում եք անակնկալ մատուցել, ձայնային հաղորդագրությունների միջոցով կարևոր տեղեկությունների փոխանակումն ավելի անվտանգ է դարձել: Ինչպես լուսանկարներն ու տեսանյութերը մեկանգամյա դիտման ժամանակ, նման ձայնային հաղորդագրությունները նույնպես նշվում են հատուկ պատկերակով, որը զգուշացնում է, որ ձայնագրությունը կարելի է լսել միայն մեկ անգամ:

WhatsApp-ի բոլոր անձնական հաղորդագրությունները, ներառյալ ձայնային հաղորդագրությունները, գաղտնագրված են «ծայրից ծայր»:

Մեկանգամյա ձայնային հաղորդագրությունները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները