Օգոստոսի 1-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա» ընկերության համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի ներքո Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է Ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա:
Միջոցառմանը մասնակցել են Ծրագրի ներքո անցկացվող «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» դասընթացների մասնակիցներն ինչպես Վանաձորից, այնպես էլ Երևանից ու Գյումրիից, ովքեր լաբորատորիայի բացումից հետո հնարավորություն են ունեցել ծանոթանալու խաղերի մշակման գործընթացում կիրառվող AR/VR տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներկայացնելու իրենց կողմից մշակվող խաղերի գաղափարները և դրանց նախատիպերը։
Նշված 3 քաղաքներում արդեն 4 ամիս անցկացվող դասընթացների շնորհիվ 60-ից ավելի երիտասարդ ձեռք է բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի հմտություններ և բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։