Ուղիղ չվերթներ Հայաստանից. ու՞ր կարող եք մեկնել 2026-ին

2026 թվականի մարտի դրությամբ Հայաստանից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի 80 օդանավակայան, որոնք սպասարկվում են 38 տարբեր ավիաընկերությունների կողմից։ Զվարթնոցը միացել է աշխարհի երեք խոշոր ավիացիոն դաշինքներին՝ Star Alliance, Oneworld և SkyTeam, ինչը զգալիորեն մեծացրել է օդային հասանելիությունը և ապահովել լրացուցիչ ուղիղ չվերթներ Հայաստանից։

Հայաստանից ուղիղ չվերթների հիմնական ուղղությունները

Դեպի Ռուսաստան չվերթները շարունակում են գերազանցել մյուս ուղղություններին․ Հայաստանից կան չվերթներ դեպի Մոսկվայի երեք օդանավակայաններ՝ Sheremetyevo (SVO), Vnukovo (VKO) և Domodedovo (DME), ինչպես նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ և մի շարք այլ քաղաքներ։

- Advertisement -

Եվրոպական ուղղություններն ընդգրկում են խոշոր մայրաքաղաքներ և ավիացիոն կենտրոններ՝ Վիեննա, Փարիզ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Հռոմ, Աթենք, Վարշավա, Բուդապեշտ և Պրահա։ Գերմանիան մնում է ամենաշատ ուղղություններով ներկայացված եվրոպական երկիրը՝ դեպի Ֆրանկֆուրտ, Բեռլին, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Քյոլն և Մեմմինգեն չվերթներով, շատ չեն զիջում նաև Իտալիան և Ֆրանսիան։ Իսկ, օրինակ, Փարիզում հայկական չվերթները սպասարկում են ոչ միայն Charles de Gaulle, այլև Orly և Beauvais օդանավակայանները։

Մերձավոր Արևելքի և Ծոցի տարածաշրջանը ևս ներկայացված է լայն ցանցով․ կան չվերթներ դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, Դոհա, Թեհրան, Քուվեյթ, Բեյրութ և Թել Ավիվ։ Այս ուղղությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից:

Զվարթնոցից կարելի է մեկնել նաև դեպի Միջերկրածովյան և Կարմիր ծովի հանգստյան քաղաքներ՝ Լառնակա, Շարմ Էլ Շեյխ, Հուրգադա, Կահիրե, Տիվատ, Նիցցա, Մարսել, Բարսելոնա և Վենետիկ։ Այդ ուղղությունները, թեև հաճախ սեզոնային են, ձևավորում են Հայաստանի զբոսաշրջային ավիահոսքերի հիմնական մասը։

Թռիչքների ժամանակահատվածները տատանվում են 40 րոպեից (Թբիլիսի) մինչև 6 ժամ (Ամստերդամ)։

Եթե ճանապարհորդության պլանավորման փուլում եք, օգտակար կլինի նաև մեր
Արձակուրդայինի հաշվիչը, որը հաշվարկում է ձեր հասանելի արձակուրդային օրերը։ Իսկ եթե ճանապարհորդությունը գործնական է, ապա ձեզ պետք կգա մեր գործուղման հաշվիչը, որի օգնությամբ կհաշվեք ձեր գործուղման ծախսերը։

Հայաստանի ավիացիոն շուկան կայուն աճում է․ վերջին տարիներին ավելացել են ինչպես ուղղությունների, այնպես էլ ավիաընկերությունների թիվը։ Հայաստանից ուղիղ չվերթների ուղղությունները և դրանց տևողությունը կարող եք տեսնել ստորև։

Չվերթների ամբողջական ցանկը (2026)

Օդանավակայան Քաղաք Երկիր Տևողություն Հաճախականություն / Մեկնարկ Ավիաընկերություն
SVOՄոսկվա (Շերեմետևո)Ռուսաստան3 ժամ 28 րոպեԱմեն օրAeroflot, Shirak Avia
VKOՄոսկվա (Վնուկովո)Ռուսաստան3 ժամ 18 րոպեԱմեն օրUtair, Azimuth, FlyOne Armenia, Shirak Avia
DMEՄոսկվա (Դոմոդեդովո)Ռուսաստան3 ժամ 20 րոպեԱմեն օրUral Airlines, FlyOne Armenia
LEDՍանկտ ՊետերբուրգՌուսաստան4 ժամԱմեն օրAeroflot, FlyOne Armenia
AERԱդլեր/ՍոչիՌուսաստան1 ժամ 20 րոպեԱմեն օրAzimuth, Aeroflot, Red Wings, FlyOne Armenia
KRRԿռասնոդարՌուսաստան1 ժամ 45 րոպեԱմեն օրAeroflot, Azimuth, FlyOne Armenia
MRVՄիներալնիե ՎոդիՌուսաստան1 ժամ 20 րոպեԱմեն օրAzimuth, Aeroflot, Red Wings
SVXԵկատերինբուրգՌուսաստան3 ժամ 20 րոպեԱմեն օրUral Airlines, Aeroflot, FlyOne Armenia
OVBՆովոսիբիրսկՌուսաստան4 ժամ 35 րոպեԱմեն օրS7 Airlines
KUFՍամարաՌուսաստան2 ժամ 50 րոպեԲացի ԵրքAeroflot, Red Wings, FlyOne Armenia
KZNԿազանՌուսաստան3 ժամ 13 րոպեԵրկ, Ուրբ, ԿիրRed Wings, FlyOne Armenia
GOJՆիժնի ՆովգորոդՌուսաստան3 ժամ 10 րոպեԿիր, ՀնգRed Wings, Shirak Avia
UFAՈւֆաՌուսաստան2 ժամ 50 րոպեԵրք, ՇաբAzimuth, Shirak Avia
VOGՎոլգոգրադՌուսաստան2 ժամ 5 րոպեԿիր, Երք, ՈւրբAeroflot
CEKՉելյաբինսկՌուսաստան3 ժամ 25 րոպեՇաբ, ՈւրբRed Wings
GSVՍարատովՌուսաստան3 ժամՇաբShirak Avia
KJAԿրասնոյարսկՌուսաստան4 ժամ 35 րոպեԿիրShirak Avia
PEEՊերմՌուսաստան3 ժամ 15 րոպեՉրքShirak Avia
TJMՏյումենՌուսաստան3 ժամ 35 րոպեՉրք, ԿիրUTair
SGCՍուրգուտՌուսաստան4 ժամ 15 րոպեՉրքUTair
RENՕրենբուրգՌուսաստան3 ժամՀնգ (Հունիս 4-ից)Red Wings
MSQՄինսկԲելառուս4 ժամԲացի Կիր, ԵրքBelavia
FRAՖրանկֆուրտԳերմանիա4 ժամ 40 րոպեԱմեն օրLufthansa, Condor
BERԲեռլինԳերմանիա4 ժամ 25 րոպեՉրք, ԿիրEurowings
DTMԴորտմունդԳերմանիա5 ժամՇաբաթական 4 չվերթWizz Air
HAMՀամբուրգԳերմանիա5 ժամ 10 րոպեԵրկ, ՈւրբWizz Air
CGNՔյոլնԳերմանիա4 ժամ 43 րոպեԵրկ, Երք, Հնգ, ՈւրբEurowings, FlyOne Armenia
DUSԴյուսելդորֆԳերմանիա4 ժամ 50 րոպեԵրքEurowings
FMMՄեմմինգենԳերմանիա4 ժամ 30 րոպեԵրք, ՇաբWizz Air
CDGՓարիզ (CDG)Ֆրանսիա5 ժամ 30 րոպեՉրք, Շաբ, ԿիրAir France, FlyOne Armenia
ORYՓարիզ (ORY)Ֆրանսիա5 ժամ 20 րոպեՇաբաթական 3 չվերթTransavia France
BVAՓարիզ (BVA)Ֆրանսիա5 ժամ 30 րոպեԵրք, Չրք, Հնգ, ՇաբWizz Air
LYSԼիոնՖրանսիա5 ժամ 20 րոպեՉրքTransavia France
MRSՄարսելՖրանսիա5 ժամ 35 րոպեՇաբTransavia France
NCEՆիցցաՖրանսիա5 ժամ 5 րոպեԵրք, Հնգ, ԿիրFlyOne Armenia
FCOՀռոմԻտալիա4 ժամ 25 րոպեԱմեն օրWizz Air Malta, FlyOne Armenia
MXPՄիլանԻտալիա4 ժամ 40 րոպեԱմեն օր (բացի Երկ)Wizz Air Malta, FlyOne Armenia
VCEՎենետիկԻտալիա4 ժամ 20 րոպեՀնգ, ԿիրWizz Air Malta
NAPՆեապոլԻտալիա4 ժամ 15 րոպեԵրկ, Չրք, ՈւրբWizz Air Malta
BRIԲարիԻտալիա3 ժամ 45 րոպեԵրկ, ՈւրբWizz Air
ATHԱթենքՀունաստան3 ժամԱմեն օրAegean, Sky Express
SKGՍալոնիկՀունաստան2 ժամ 50 րոպեԵրք, Հնգ, Շաբ, ԿիրAegean, FlyOne Armenia
HERՀերակլիոնՀունաստան3 ժամՀնգ, Կիր (Մայիս 28-ից)FlyOne Armenia
RHOՀռոդոսՀունաստան3 ժամՀնգ, Կիր (Հունիս 7-ից)Wizz Air
BCNԲարսելոնաԻսպանիա5 ժամ 15 րոպեԵրկ, Ուրբ, Չրք (սեզոնային)FlyOne Armenia
ALCԱլիկանտեԻսպանիա5 ժամ 50 րոպեՀնգ, Կիր (Հունիս 4-ից)FlyOne Armenia
VIEՎիեննաԱվստրիա3 ժամ 45 րոպեԱմեն օրAustrian, FlyOne Armenia
PRGՊրահաՉեխիա4 ժամ 20 րոպեԵրկ, Չրք, ՈւրբWizz Air
BUDԲուդապեշտՀունգարիա3 ժամ 35 րոպեԵրկ, Չրք, Ուրբ, ԿիրWizz Air
WAWՎարշավաԼեհաստան3 ժամ 55 րոպեԱմեն օր (բացի Շաբ)LOT
BRUԲրյուսել (Zaventem)Բելգիա4 ժամ 50 րոպեԲացի ԵրկBrussels Airlines, FlyOne Armenia
CRLԲրյուսել (Charleroi)Բելգիա5 ժամԵրկ, Չրք, Ուրբ (Փետ 1-ից)Wizz Air
AMSԱմստերդամՆիդերլանդներ6 ժամՉրք, Շաբ (Ապրիլ 1-ից)FlyOne Armenia
EINԷյնդհովենՆիդերլանդներ5 ժամ 30 րոպեԵրկ, Չրք, Ուրբ (Հոկտ 26-ից)Wizz Air
BTSԲրատիսլավաՍլովակիա3 ժամ 55 րոպեԵրք, ՀնգWizz Air
OTPԲուխարեստՌումինիա2 ժամ 40 րոպեՀնգ, ԿիրWizz Air
RIXՌիգաԼատվիա4 ժամ 25 րոպեԵրք, Ուրբ, Կիր (Մայիս 3-ից)Air Baltic
LTNԼոնդոն (Luton)Մեծ Բրիտանիա5 ժամ 55 րոպեԵրկ, Ուրբ (Հունիս 12-ից)Wizz Air UK
TIVՏիվատՉեռնոգորիա3 ժամ 20 րոպեՇաբաթական 4 չվերթFlyOne Armenia
LCAԼառնակաԿիպրոս2 ժամ 20 րոպեԱմեն օրWizz Air, FlyOne Armenia
PFOՊաֆոսԿիպրոս2 ժամ 15 րոպեՉրք, Ուրբ, ԿիրWizz Air, FlyOne Armenia
DXBԴուբայԱՄԷ3 ժամ 5 րոպեԱմեն օրflydubai
SHJՇարջաԱՄԷ2 ժամ 55 րոպեԱմեն օրAir Arabia
AUHԱբու ԴաբիԱՄԷ3 ժամ 10 րոպեԱմեն օրAir Arabia Abu Dhabi
DOHԴոհաՔաթար3 ժամԱմեն օրQatar Airways
ISTՍտամբուլ (IST)Թուրքիա2 ժամ 35 րոպեԱմեն օրTurkish Airlines, FlyOne Armenia
SAWՍտամբուլ (Sabiha)Թուրքիա2 ժամ 30 րոպեԱմեն օրPegasus
IKAԹեհրանԻրան1 ժամ 30 րոպեԱմեն օրArmenia Airways, Iran Airtour, AIS Airlines
TBSԹբիլիսիՎրաստան40 րոպեԲացի Հնգ, ՇաբGeorgian Airways, FlyOne Armenia
BUSԲաթումիՎրաստան1 ժամԵրկ, Չրք, Շաբ (Մայիս 25-ից)FlyOne Armenia
ALAԱլմաթիՂազախստան4 ժամ 30 րոպեԵրկ, Ուրբ (Հունիս 12-ից)FlyOne Armenia
RMOՔիշնևՄոլդովա2 ժամ 45 րոպեԱմեն օրFlyOne Armenia
SSHՇարմ Էլ ՇեյխԵգիպտոս3 ժամ 10 րոպեՉրք, Հնգ, Շաբ, ԿիրAir Cairo, FlyOne Armenia
HRGՀուրգադաԵգիպտոս3 ժամ 15 րոպեՉրք, Շաբ (Հունիս 17-ից)Air Cairo
CAIԿահիրեԵգիպտոս3 ժամՀնգ (Հունիս 25-ից)Air Cairo
TLVԹել ԱվիվԻսրայել2 ժամ 35 րոպեԵրկ, Երք, Հնգ, Ուրբ, ԿիրFlyOne Armenia
BEYԲեյրութԼիբանան2 ժամԵրք, Հնգ, ԿիրMiddle East Airlines
KWIՔուվեյթՔուվեյթ2 ժամ 30 րոպեՉրք, Հնգ, ՇաբJazeera
URCՈւրումքիՉինաստան4 ժամ 40 րոպեԵրկ, Չրք, ՈւրբChina Southern
ALPՀալեպՍիրիա1 ժամ 30 րոպեՈւրբAIS Airlines (FYC)

Հաճախ տրվող հարցեր

Հայաստանից 2026-ին քանի՞ ուղղությամբ կան ուղիղ չվերթներ

2026-ի մարտի 30-ի դրությամբ գործում են ուղիղ չվերթներ դեպի 80 օդանավակայան, որոնք սպասարկվում են 38 ավիաընկերությունների կողմից։

Ո՞րն է ամենակարճ ուղիղ չվերթը Հայաստանից

Ամենակարճ ուղիղ չվերթը դեպի Թբիլիսի է՝ մոտ 40 րոպե։

Ո՞րն է ամենաերկար ուղիղ չվերթը Հայաստանից։

Ամենաերկարը դեպի Ամստերդամ է՝ մոտ 6 ժամ։

Արդյո՞ք կան սեզոնային ուղղություններ

Այո, Երևանից իրականացվում են բազմաթիվ սեզոնային չվերթներ, որոնք հիմնականում ներառում են Միջերկրական և Կարմիր ծովերի հանգստավայրերը, ինչպիսիք են Տիվատը, Հերակլիոնը, Նիցցան և Ալիկանտեն:

Որո՞նք են ամենապահանջված ուղղությունները։

Մոսկվա, Վիեննա, Փարիզ, Դուբայ, Թբիլիսի, Աթենք և Հռոմ։

Թարմացվել է՝ 27.04.2026:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: