Գործուղման հաշվիչ

Կատարե՛ք գործուղման ծախսերի հաշվարկ՝ ներառյալ օրապահիկն ու գիշերակացը՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման։ Նշե՛ք երկիրը, մեկնելու և վերադառնալու օրը, և մեր գործուղման հաշվիչը ցույց կտա՝ ինչպես մեկ օրվա օրապահիկի և գիշերակացի ծախսերը, այնպես էլ ամբողջ գործուղման արժեքը։

powered by Advanced iFrame free. Get the Pro version on CodeCanyon.

- Advertisement -
Գործուղման հաշվիչ

2023 թ․-ի գործուղման հաշվիչն աստեղ։

Ի՞նչ է գործուղումը

Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:

Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են՝

  • գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ),
  • կազմակերպության անվանումը,
  • գործուղման նպատակը,
  • գործուղման ժամկետները:

Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից):

Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն 1 օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:

Ինչպե՞ս է աշխատում գործուղման հաշվիչը

Հաշվիչը իր մեջ ներառում է ՀՀ-ում և օտար երկրներում գործուղման ծախսերի ֆիքսված գումարի չափերը՝ համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման։

Գործուղման մեկնելու օրը աշխատողի՝ աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրն է, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:

Գործուղված աշխատողին հատուցվում է․

  • օրապահիկ և գիշերակացի վարձը,
  • աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը,
  • ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը,
  • պետական տուրքերը,
  • մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը,
  • գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն) ծախսերը,
  • փաստաթղթերի թարգմանության և վավերացման ծախսերը,
  • գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն` աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

Կիրառե՛ք գործուղման հաշվիչը, լրացրե՛ք տվյալները և ստացե՛ք Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ կապված գործուղումների հետ։

Ի դեպ, կարող եք կիրառել նաև մեր կողմից պատրաստած աշխատավարձի հաշվիչը՝ Ձեր աշխատակիցների կամ հե՛նց Ձեր աշխատավարձերի ճշգրիտ հաշվարկման համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Գործուղման հաշվիչ

Վերջին նորությունները

Գործուղման հաշվիչ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: