Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սրագիս Կարապետյանը։
Նա տեխնոլոգիական ձեռներեց է, սերտ կապված է ոլորտի հետ, ներգրավված է մի շարք տեխնոլոգիական և հասարակական նախաձեռնություններում։ Հիմնադրել և կառավարել է 2 տեխնոլոգիական ընկերություն, այդ թվում՝ Embry Tech-ը, որն իր գործունեության ընթացքում ներգրավել է 1․1 մլն դոլարի ներդրում վենչուրային ֆոնդերից, միջազգային և տեղական կազմակերպություններից։
ԱՏՁՄ նախկին գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը մայիսի 3-ին հայտարարել էր պաշտոնը թողնելու որոշման մասին։
«Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով»,- հայտարարության մեջ նշել էր նա։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: