Twitter-ի օգտատերերի թիվը Մասկի ղեկավաչրման շաբաթվա ընթացքում հասել է ռեկորդային բարձր մակարդակի

Վերջին լուրերը
Twitter-ի օգտատերերի թիվը Մասկի ղեկավաչրման շաբաթվա ընթացքում հասել է ռեկորդային բարձր մակարդակի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Twitter-ի`Իլոն Մասկի ղեկավարման առաջին շաբաթվա ընթացքում օգտատերերի ամենօրյա աճը հասել է ռեկորդային մակարդակի, գրում է The Verge ինտերնետային պորտալը։

Twitter-ի ամենօրյա օգտատերերի թիվն աճել է 20%-ով, ասվում է ընկերության ներքին փաստաթղթում: Ըստ պորտալի, եթե այս տեղեկությունը նույնքան հավաստի է, որքան այն ժամանակ, երբ ընկերությունը հայտնել էր իր թվերը, դա նշանակում է, որ Twitter-ում չկա զանգվածային արտագաղթ՝ Իլոն Մասկի գնման պատճառով։

- Advertisement -
Twitter-ի օգտատերերի թիվը Մասկի ղեկավաչրման շաբաթվա ընթացքում հասել է ռեկորդային բարձր մակարդակի

Հոկտեմբերի 27-ին Մասկը վերջացրեց Twitter-ը գնելու գործարքը, դառնալով դրա սեփականատերը: ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում հոկտեմբերի 31-ին զետեղված փաստաթղթերի համաձայն՝ միլիարդատերը պատրաստվում է լուծարել ընկերության տնօրենների խորհուրդը։ Twitter-ը գնելուց անմիջապես հետո Մասկը հեռացրել է ընկերության ղեկավարության մի շարք անդամների։

Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել է, որ ձեռնարկատերը նախատեսում է աշխատակազմը կրճատել գրեթե կիսով չափ։

Twitter-ը խնդրել է հետ վերադառնալ աշխատանքից հեռացված աշխատակիցներին

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները