Թումո լաբերի AgriTech ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Թումո լաբերի AgriTech ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Թումո լաբեր
Վերջնաժամկետ` նոյեմբերի 5
Ծրագրի տևողություն` հունվարի 15-ապրիլի 8

Ծրագրի մասին.

- Advertisement -
Թումո լաբերի AgriTech ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ ուղղված AgriTech նախագծերի իրականացմանը:

Գաղափարների մշակման երկօրյա միջոցառմանը մասնակցելու համար կընտրվեն 60 դիմորդներ, ովքեր 2 օրերի ընթացքում կգնահատվեն ըստ իրենց առաջնորդության և թիմային աշխատանքի հմտությունների:

Գնահատման արդյունքում ընտրված 6 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ձևավորելու իրենց թիմերը` 12-շաբաթյա ինկուբացիոն ծրագրին միանալու համար:

Այս 6 թիմերից յուրաքանչյուրը կստանա 1250 դոլար և շարունակական աջակցություն` 12-շաբաթյա ծրագրի ընթացքում հատուկ մարզչի և մի շարք մենթորների հետ միասին իրենց գաղափարները վերջնականացնելու համար:

12-շաբաթյա ծրագրից հետո առավելագույնը 3 հաղթող թիմ հնարավորություն կստանա միանալ նախնական ակսելերացիայի փուլին: Թումո լաբերի կողմից անցկացվող այս 3-շաբաթյա ծրագրի ընթացքում թիմերը կստանան մենթորություն և աջակցություն` Թումո լաբերին կամ ստարտափների խթանման արտաքին ծրագրերին միանալու համար:

Առաջին 12 շաբաթներին հաջորդող 3-6 ամիսների ընթացքում Թումո լաբերը ակտիվորեն կաջակցի հաղթող թիմերին իրենց առաջին հաճախորդներին և օգտատերերին գտնելուգործում:

Ծրագրի ընթացքում Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը:

Ծրագրին կարող են դիմել 18 տարեկանից բարձր տարիքի անձինք, և՛ որպես անհատ, և՛ որպես թիմ:

Ծրագրի մասին այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները