Թումոն թվայնացնում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերը

Վերջին լուրերը
Թումոն թվայնացնում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թումոն ընդլայնում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերի պահպանմանն ուղղված նախաձեռնությունը՝ թվայնացման միջոցով։

2018 թվականից սկսած Թումոյի ուսանողները մի շարք հայկական պատմամշակութային հուշարձաններ են թվայնացրել լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով: Դրանց թվում են նաև Արցախի մի շարք կարևորագույն հուշարձաններ. 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմին անմիջապես հաջորդող շաբաթների ընթացքում սկանավորվել են 46 պատմամշակութային կոթողներ, իսկ ևս 30-ը թվայնացվել են 2022 թվականի նոյեմբերին:

- Advertisement -
Թումոն թվայնացնում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերը

Աշխատանքները ներկայումս մեծ տեմպերով շարունակվում են Հայաստանում. սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսվում է սկանավորել 300 հայկական հուշարձան:

Զուգահեռաբար մշակվում են սկանավորման տվյալները՝ ստեղծելով բարձրորակ և ամբողջապես գունավորված եռաչափ վիզուալիզացիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն մանրամասնորեն չափագրել և ուսումնասիրել պատմական վայրերը, այլ նաև «շրջել» դրանց տարածքում:

Մինչ այս պահը սկանավորվել է 230 վայր, իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսվում է թվայնացնել 300 հայկական հուշարձան:

Բարձրորակ եռաչափ մոդելները հանրությանը հասանելի դարձնելու համար 2024 թվականին կհրապարակվի օնլայն հարթակ:

Նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները