Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ առևտրային գործարք կնքող երկրների համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 25% մաքսատուրք է սահմանելու բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում Իրանի հետ։ Որոշումը տարածվում է այն երկրների վրա, որոնք ֆինանսական կամ առևտրային հարաբերություններ ունեն Իրանի հետ, և այդ երկրների հետ ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա ամերիկյան կողմը նախատեսում է կիրառել 25% մաքսատուրք։

«Այս պահին ցանկացած երկիր, որն առևտրային գործարքներ է կնքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25%-ի չափով մաքսատուրք կվճարի: Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում։

Որոշումն ավելի մեծ ազդեցություն կունենա Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների վրա, որոնք մեծ առևտրային հարաբերություններ ունեն Իրանի հետ։

Այս քայլը, ըստ միջազգային մամուլի, կապված է Իրանի շուրջ ներկայիս լարված իրավիճակի հետ․ երկրում ընթանում են զանգվածային հակակառավարական ցույցեր, որին պատրաստ է դիմադրություն ցուցաբերել իշխանությունը, և Թրամփը փորձում է ԱՄՆ-ի ճնշումը ուժեղացնել ոչ միայն Իրանի վրա, այլև նրա առևտրային գործընկերների միջոցով։

Ավելի վաղ Թրամփը Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար 50% մաքսատուրք էր սահմանել հնդկական ապրանքների համար՝ այդ երկրի կողմից ռուսական նավթի գնման պատճառով:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները