Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 107.4%։ Միայն փետրվար ամսին ՏԱՑ-ը 2025 թվականի փետրվարի համեմատ աճել է 7.2%-ով, իսկ հունվարի նկատմամբ արձանագրվել է 4.5% աճ։
Տնտեսության տարբեր ճյուղերում հունվար-փետրվար ամիսներին գրանցվել են հետևյալ արդյունքները.
- արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 17.2%-ով՝ կազմելով 491 479.4 մլն դրամ,
- շինարարության ոլորտում արձանագրվել է 20.5% աճ, ծավալը հասել է 53 953.7 մլն դրամի,
- առևտրի շրջանառությունն ավելացել է 3.3%-ով՝ կազմելով 892 247.1 մլն դրամ,
- ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 7.2%-ով և կազմել 630 310.5 մլն դրամ։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-փետրվարին կազմել է 3 064.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը ։ Արտահանման ծավալներն աճել են 12.6%-ով՝ հասնելով 1 168.8 մլն դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 7.3%-ով՝ կազմելով 1 895.3 մլն դոլար։
Սպառողական գների ինդեքսը հունվար-փետրվարին կազմել է 104.1%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 109.0%։ Միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին կազմել է 293 309 դրամ, որը բարձր է 2025 թվականի հունվարի ցուցանիշից 5.4%-ով։












