The Times-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը

Վերջին լուրերը
The Times-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բրիտանական հեղինակավոր The Times ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի ընտանիքը ճանաչվել Է աշխարհում ամենահարուստը:

Ալ Նահայան ընտանիքի կարողությունը գնահատվում Է 300 միլիարդ դոլար, որի հիմքը կազմում են Էներգակիրների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ միջոցների ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկայում:

- Advertisement -
The Times-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը

Ընտանիքին է պատկանում նաև Royal Group ընկերությունը, որտեղ աշխատում Է մոտ 30 հազար մարդ, ինչպես նաև բաժնեմասեր Անգլիայի «Մանչեստր սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX  ընկերությունում, երգչուհի Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը:

Վարկանիշային ցուցակում հաջորդը ամերիկյան Ուոլթոն ընտանիքն է, որը Walmart խանութների ցանցի սեփականատերն է: Ընտանիքի կարողությունը գնահատվում Է 224,5 միլիարդ դոլար:

Ամենահարուստ ընտանիքների թոփ հնգյակում են նաև Մարս ընտանիքը՝ 160 միլիարդ դոլար կարողությունով, որը հրուշակեղենի համանուն ընկերության հիմնադիրն է, Կոխ ընտանիքը՝ 128,8 միլիարդ դոլար կարողությունով, որը կառավարում Է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը, և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը՝ 105 միլիարդ դոլար կարողությունով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները