2023թ. Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկի վարձատրությունը կկրճատվի 40%-ով՝ մինչև 49 մլն դոլար: Կրճատումը նախաձեռնել է հենց Քուկը՝ ներդրողների կողմից քննադատությունից հետո:
Նախորդ տարի Քուկի վարձատրությունը կազմել է 99,4 մլն դոլար, որից 3 մլնը նրա աշխատավարձն է, 83 մլնը՝ արժեթղթերի տեսքով վարձատրությունը, իսկ 13,4 մլնը՝ այլ պարգևավճարները: Իսկ արդեն 2023թ. նրա արժեթղթերի տեսքով եկամուտը կկրճատվի մինչև 40 մլն, բայց փոխարենը բիզնեսի ցուցանիշներից կախված եկամուտների մասնաբաժինը 50%-ից կհասնի 75%-ի: Սա այն կետերից մեկն է եղել, որի համար Քուկին քննադատել են՝ մատնանշելով, որ նրա վարձատրությունը որևէ կերպ կապված չէ իր աշխատանքի արդյունավետությունն արտացոլող ցուցանիշներից:
Ըստ Bloomberg-ի՝ 2021թ. Apple-ը ռեկորդային գումարի վարձատրություն է փոխանցել թոփ-մենեջերներին: Իսկ հավելավճարի միջին գումարը ընկերությունում 2022թ. կազմել է $84 493 դոլար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: