TikTok-ը կփոխի իր ալգորիթմը

Վերջին լուրերը
TikTok-ը կփոխի իր ալգորիթմը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TikTok-ը կփոխի իր առաջարկությունների ալգորիթմը՝ օգտատերերին հնարավոր վնասից պաշտպանելու համար:

Նոր ալգորիթմով օգտատերերին չի ցուցադրվի շատ կրկնվող բովանդակություն: Այսպիսով, ծառայությունը փորձելու է պաշտպանել օգտատերերին էքստրեմալ դիետաների, տխրության կամ բաժանումների մասին մեծ թվով տեսանյութերից:

«Որոշ տեսանյութեր երբեմն կարող են ակամա սրել օգտատերերի բացասական անձնական փորձառությունները, օրինակ, եթե ինչ-որ մեկը, ով վերջերս է բաժանվել, հանդիպում է բաժանման մասին տեսանյութի»,- բացատրում է սոցիալական ցանցը:

TikTok-ը պարզաբանել է, որ աշխատում է մի գործառույթի վրա, որը թույլ կտա օգտատերերին ընտրել բառեր և հեշթեգներ՝ կապված բովանդակության հետ, որը չեն ցանկանա տեսնել իրենց նորությունների ժապավենում։

Ծառայությունը հավելել է, որ համակարգի տեղադրումը ժամանակ կպահանջի և շուտով հանդես կգան աշխատանքի մասին նորություններով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները