Միջին ամսական աշխատավարձն աճել է 8,1%-ով

Վերջին լուրերը

Հայաստանում 2024 թվականի մարտին միջին ամսական աշխատավարձը՝ անվանական արտահայտմամբ կազմել է 307 655 ՀՀ դրամ, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 8,1%-ի չափով աճ։ Հունվար-մարտ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 282 879 ՀՀ դրամ, որը 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8,2%-ով։

Պետական հատվածում 2024-ի մարտին այն կազմել է 213 443 ՀՀ դրամ՝ 9,6%-ով ավելի շատ, քան նախորդ տարում էր, մասնավոր հատվածում՝ 345 621 ՀՀ դրամ՝ 7,3%-ով ավելի շատ, քան նախորդ տարում։

Միջին ամսական աշխատավարձն աճել է 8,1%-ով

Հունվար-մարտ ամիսներին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 208 752 ՀՀ դրամ՝ 10,2%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մասնավոր հատվածում թիվը կազմել է 313 260 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատելի ցուցանիշից 7,3%-ով ավելի շատ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները