Մեկնարկում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» ուղղությամբ դասընթաց՝ նախատեսված 300 մասնակցի համար:
Դասընթացը կիրականացնի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը/ BSC Business Support Center՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Դասընթացը հնարավորություն կտա՝
- Զարգացնել տեղեկատվական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ձեռներեցության հմտությունները Հայաստանում։
- Ձեռք բերել բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ձեռներեց և/կամ զբաղեցնելու ղեկավար հաստիք ՏՏ ընկերությունում։
- Տիրապետել կառավարման հիմնական սկզբունքներին։
- Տիրապետել տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի և բիզնես մոդելավորման տարրերին:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Այլ մանրամասների ծանոթանալ կարող եք այստեղ։
«Արհեստական բանականություն» ուղղությամբ դասընթացի մասնակցության հայտերը բաց են։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։