«Արհեստական բանականություն» ուղղությամբ դասընթացի մասնակցության հայտերը բաց են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԳՏՏԿ-ն համաֆինանսավորմամբ իրականացնում է 50 մասնակցի համար նախատեսված «Արհեստական բանականություն» ուղղությամբ դասընթացը:

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա.

  • Սովորել արհեստական բանականության տեսական և գործնական կիրառությունները Python լեզվով
  • Ուսումնասիրել տեսական և գործնականում կիրառելի խորը ուսուցման հիմունքները PyTorch-ով
  • Կիրառել CNN
  • Սովորել և գործնականում փորձարկել օբյեկների հայտնաբերման սկզբունքները (Practice Object detection)
  • Ինտեգրել մեքենայական ուսուցման մոդելը գոյություն ունեցող միջավայրում
  • Լիարժեք տիրապետել Solve classic ML problems, Object Detection, Graduation project deployment (individual projects) հմտություններին

Ելնելով քննության արդյունքներից ԲՏԱ նախարարությունը կֆինանսավորի վարձավճարի մինչև 80%-ը, իսկ մնացած մասը կֆինանսավորի GITC-ն՝ ապահովելով անվճար մասնակցություն դասընթացին։

Դասընթացի մանրամասների ծանոթանալ և մասնակցության համար դիմել հնարավոր է այստեղ։ Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը՝ ներառյալ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ